×


Աթենա Մանուկյան.“Հայերեն չգիտեմ, բայց ամեն ինչ առջեւում է”

Աթենա Մանուկյանն օրերս առաջին անգամ այցելել է Հայաստան: Եվրոպայում գործունեություն ծավալող 21-ամյա երգչուհուն անդրադարձել ենք դեռ 2 տարի առաջ: Երեւանում անցկացրած մեկ շաբաթվա ընթացքում նա հասցրել է երգել մի քանի ակումբում, ծանոթանալ քաղաքի տեսարժան վայրերին եւ նկարահանվել BRAVO.am-ի բացառիկ ֆոտոշարքում:

Աթենա Մանուկյանը


“Հայրենիք այցելելն իմ երազանքն էր: Այստեղ ամեն ինչ ուրիշ է, մարդիկ ավելի բարի են եւ ժպտերես: Ուրախ եմ, որ եկել եմ ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլեւ երգչուհի: Հաճելի է, որ այստեղ երկրպագուներ ունեմ, ովքեր գիտեն իմ “XO” հիթը: Բացի դա, ներկայացել եմ նոր կատարումներով: Հուսամ` դրանք եւս կսիրվեն”,- ասել է նա` հավելելով, որ մինչ գալը նամակներ է ստացել հայաստանյան երկրպագուներից, որոնցից շատերին էլ հանդիպել է ելույթների ընթացքում, լուսանկարվել եւ ինքնագրեր բաժանել:

Աթենա Մանուկյանը


Աթենային առանձնապես տպավորել է այցելությունը Մատենադարան, որտեղ նա ծանոթացել է հնագույն հայկական ձեռագրերին: Նշենք, որ այցի նախաձեռնողը հենց BRAVO.am-ն էր, քանի որ երգչուհին մեր առաջարկով է լուսանկարվել Մատենադարանի տարածքում:):

Աթենա Մանուկյանը


“Ազգայինն ինձ միշտ գրավել է: Խոսքը թե՛ պարերի, թե՛ հագուստի, թե՛ խոհանոցի մասին է: Շատ էի ցանկանում Հայաստանում նկարահանվել հենց ազգային տարրեր ունեցող հագուստով: Ֆոտոշարքի համար ընտրված հանդերձանքն ու զարդերը շատ գեղեցիկ են եւ ինձ իսկապես հոգեհարազատ: Այս մեկ շաբաթվա ընթացքում սկսեցի հայերեն էլ սովորել: Այն շատ գեղեցիկ եւ բարդ լեզու է: Ճիշտ է, ես դեռ քիչ բառեր գիտեմ, բայց ամեն ինչ առջեւում է”:

Հ.Գ. BRAVO.am-ն Աթենա Մանուկյանի մասնակցությամբ եւս մեկ ֆոտոշարք կներկայացնի առաջիկայում:

Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Զգեստը՝  Արամ Նիկոլյանի “Ուրֆա. Վերածնված արժեքներ” հավաքածուից
Զարդերը` “Պռեգոմեշ”

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին