×


Ալինա Մարտիրոսյան. “Աճուրդով գնված 2400 դոլար արժողությամբ մեկ վարդ եմ ստացել”

“Եղբայրները” հեռուստասերիալից հայտնի Ալինա Մարտիրոսյանը մայիսի 6-ին դարձել է 34 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ թեեւ ծննդյան տարեդարձի առթիվ մեծ խնջույք չի կազմակերպել, բայց իր համար տոնական օրն անցկացրել է բարձր տրամադրությամբ ու բազմաթիվ բարեմաղթանքներ է լսել:  

Ալինա Մարտիրոսյանը


“Նոր եմ վիրահատվել, այդ պատճառով էլ չնշեցի: Երեկ նաեւ մտերիմ ընկերոջս ծնունդն էր, ում շատ սիրում ու վստահում եմ: Կեսգիշերին միմյանց շնորհավորեցինք”,-ասել է Ալինա Մարտիրոսյանը` հավելելով, որ օրվա ընթացքում եղել է նաեւ  “Մամա” սերիալի նկարահանման հրապարակում:

Ալինա Մարտիրոսյանը


Սերիալային դերասանուհու խոսքով` ծննդյան տոնը սիրում է նշել ընտանեկան նեղ միջավայրում, շքեղ ու յուրօրինակ նվերների պակաս երբեւէ  չի զգացել. “Ուրախությամբ եմ հիշում 18-ամյակիս օրը. Մոսկվայում ընտանիքիս եւ 150 հյուրի հետ նշեցինք տարեդարձս: Ամուսնուս ընկերոջ կողմից աճուրդով գնված 2400 դոլար արժողությամբ մեկ վարդ ստացա…”:

Ալինա Մարտիրոսյանը


Խոսելով նվերների մասին` Ալինա Մարտիրոսյանը նաեւ հետեւյալն է նշել.“Սիրում եմ ոսկյա շքեղ զարդեր: Շատ եմ ուրախանում, երբ ծաղկեփնջերի հետ նման գեղեցիկ նվերներ եմ ստանում:)”:

BRAVO.am-ը շնորհավորում է Ալինա Մարտիրոսյանին` մաղթելով առողջություն, երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գագիկ Հարությունյանի, IQ ամսագրի եւ Ալինա Մարտիրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW