Հունիսի 5-ին Ռիո Մոլի «Սինեմա Սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ իսպանացի հանրահայտ ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի նոր՝ «Ցավ եւ փառք» ֆիլմի նախադիտումը:
Ֆիլմի գլխավոր դերերում են Անտոնիո Բանդերասը, Պենելոպե Կրուսը, Խուլյետա Սեռանոն եւ Լեոնարդո Սբարալյան։
Անտոնիո Բանդերասն այս դերի համար արժանացել է Կաննի 72-րդ կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգի մրցանակին։
Պենելոպե Կրուսը
Տարբեր կինոքննադատների համոզմամբ՝ Ալմոդովարի «Ցավ եւ փառք» ֆիլմն այս տարվա կինոփառատոնի լավագույն ֆիլմերից է:
«Ցավ եւ փառքը» կարող եք դիտել «Սինեմա Սթար»-ում հունիսի 12-ից։
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է «Սինեմա Սթարը»


×
6,700





