Երբ տարին մոտենում է ավարտին, ժամանակն է հավաքվել եւ միմյանց շնորհակալություն հայտնել: Այս սկզբունքով է առաջնորդվում “Արմենիա Մարիոթ” հյուրանոցը եւ Ամանորից առաջ իր գործընկերներին եւ ընկերներին հրավիրում է նախատոնական երեկույթի:
Նախատոնական երեկույթ "Արմենիա Մարիոթ" հյուրանոցում
BRAVO.am-ն, ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս, ի թիվս այլ գործընկերների, երեկ ներկա է եղել հյուրանոցի կազմակերպած միջոցառմանը, որի թեմատիկան սառույցն ու կրակն էին: Երիտասարդ աճպարարները ներկաներին ցուցադրում էին պարաններով եւ խաղաքարտերով աճպարարական հնարքներ, Dj Guevo-ն հնչեցնում էր հայտնի հիթեր, իսկ խոհարարները տեղում պատրաստում ու հյուրասիրում էին տարատեսակ խորտիկներ:
Հաղորդավարուհի Դիանա Մալենկոն
Հյուրերն իրենց այցեքարտերով մասնակցել են խաղարկության` շահելով տարբեր նվերներ, իսկ գլխավոր մրցանակը եղել է երկու անձի համար նախատեսված ուղեգիր դեպի Փարիզ եւ հյուրանոցում 3 գիշերակացի վաուչեր:
Նախատոնական երեկույթ "Արմենիա Մարիոթ" հյուրանոցում
“Արմենիա Մարիոթ” հյուրանոցի կոմերցիոն ղեկավար Անահիտ Թանթուշյանը BRAVO.am-ին հայտնել է, որ յուրաքանչյուր տարի փորձում են նախատոնական երեկույթը նորովի մատուցել, ինչը հետաքրքիր կլինի ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրերի համար.“Սա մեզ համար տարվա գլխավոր միջոցառումներից մեկն է, քանի որ այս կերպ շնորհակալություն ենք հայտնում մեր կորպորատիվ հաճախորդներին եւ գործընկերներին, որոնց հետ աշխատում ենք ողջ տարվա ընթացքում եւ հուսով ենք` կշարունակենք համագործակցել նաեւ հետագայում”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: