«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն արդեն երկրորդ անգամ կիրականացնի «Ամերիա Սերունդ» ծրագիրը («Ամերիա Սերունդ-1»-ը BRAVO.am-ը ներկայացրել էր անցյալ տարի): Այն իրենից ներկայացնում է հաջողված մի նախագիծ, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող 20-ից 25 տարեկան երիտասարդներ, որոնք ակտիվ են, ճկուն, լեցուն նորարարական գաղափարներով, ունեն կաղապարներից ազատ մտածելակերպ, լավ տիրապետում են օտար լեզուներին: «Ամերիա Սերունդը» լավագույնների համար ճանապարհ է հարթում դեպի Ամերիաբանկի «Երազանքի թիմ»` դարձնելով նրանց դրա մի մասնիկը:
«Ամերիա Սերունդ-1»-ի մասնակիցները
Բանկային ոլորտում կայանալու, անհրաժեշտ գիտելիքներով զինվելու եւ, իհարկե, ամենացանկալին` «Ամերիա թիմ»-ը համալրելու նպատակով ծրագրին մասնակցել ցանկացող երիտասարդները պահանջվող դիմում -հայտը կարող են բանկին ներկայացնել մինչ ս.թ օգոստոսի 4-ը:
2012-ին մեկնարկած «Ամերիա Սերունդ» ծրագրի առաջին ու հաջող պտուղներն արդեն քաղված են. շրջանավարտների շուրջ 90 տոկոսը` 27 երիտասարդ մասնագետ, այսօր աշխատում է Ամերիաբանկում: BRAVO.am-ը ներկայացնում է «Ամերիա Սերունդ-1»-ի մասնակիցների հաջողության պատմությունները:
Անդրանիկ Երիցյանը
Անդրանիկ Երիցյան, 21 տարեկան: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Աշխատում է Ամերիաբանկի Զարգացման դեպարտամենտի Հասարակության հետ կապերի եւ մարքեթինգի բաժնում` որպես վեբ-մարքեթինգի կրտսեր մասնագետ.
«Արդեն մեկ տարի Ամերիաբանկում աշխատելով` ամենաբարձրը գնահատում եմ ինձ հուզող հարցերը ղեկավարիս տալու եւ պատասխաններ ստանալու հնարավորությունը: Այստեղ ես հասկացել եմ` իսկական ղեկավարը նա է, ով միշտ պատրաստ է լսել քեզ եւ ում հուզում է քո կարծիքը: Մեր թիմում յուրաքանչյուր հարցի շուրջ կարծիք ունենալը, բանավիճել կարողանալը, նախաձեռնող լինելը եւ պարբերաբար նոր գաղափարներ ներկայացնելը խրախուսվում է եւ ընդունված աշխատելաոճ է:
Ամերիան մի հարթակ է, որտեղ մարդիկ պատրաստ են աշխատանքից հետո մնալ եւ քեզ բացատրել այն, ինչով հետաքրքրվում ես: Բոլոր խորհուրդները, որ ստացել եմ Ամերիաբանկում, ավելի քան արժեքավոր են ինձ համար»:
Աննա Պողոսյանը
Աննա Պողոսյան, 22 տարեկան: Ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը: Աշխատում է Ամերիաբանկի «Կասկադ» մասնաճյուղում` որպես հաճախորդների սպասարկման կրտսեր մենեջեր.
««Ամերիա Սերունդ»-ի շնորհիվ ոչ միայն գիտելիքների մեծ պաշար ձեռք բերեցի, այլեւ իրականացավ Ամերիաբանկում աշխատելու երազանքս: Սա մի վայր է, որտեղ աշխատողներն անընդհատ մոտիվացվում են ինչպես առօրյա շփումների, այնպես էլ բազմաթիվ կորպորատիվ միջոցառումների կազմակերպման միջոցով: Այստեղ ղեկավար-աշխատող շփումը շատ անմիջական է, ինչն էլ օգնում է առանց դժվարության ընդգրկվել «Երազանքի թիմում»:
Թամարա Պատվականյանը
Թամարա Պատվականյան, 23 տարեկան: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Աշխատում է Ամերիաբանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղում` որպես հաճախորդների սպասարկման կրտսեր մենեջեր.
«Բանկի անունը, տարբերանշանի պայծառ գույնը, կայքը ինձ համար շատ գրավիչ էին, եւ նախքան ծրագրին մասնակցելը զգում էի, որ ինչ-որ բան ձգում է ինձ դեպի Ամերիաբանկ: Անցած մեկ տարին շատ բուռն էր ինձ համար: Ամերիաբանկը տալիս է հնարավորություններ աճելու եւ մասնագիտանալու համար` ճիշտ գնահատելով մեր` իր աշխատողի կարողությունները: Այս ընթացքում ես նաեւ սովորեցի մարդկանց հետ շփման բանաձեւը, ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ»:
Բորիս Դալլաքյանը
Բորիս Դալլաքյան, 22 տարեկան: Ավարտել է Ֆրանսիական համալսարանը: Աշխատում է Ամերիաբանկի Դիլինգային կենտրոնում որպես դիլեր.
««Ամերիա Սերունդ» ծրագրի շնորհիվ ես այժմ զբաղված եմ իմ սիրելի գործով, ձեռք եմ բերել մեծ փորձ, ինչը, կարծում եմ, մեծ նվաճում է: Մանավանդ հաշվի առնելով մեր աշխատանքային շուկան` սա իրոք մեծ հնարավորություն է: Այս մեկ տարում դրսեւորել եմ թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվություն, մեծ աշխատասիրություն, ինչն այս միջավայրում անհնար է չունենալ. Ամերիայի բոլոր աշխատակիցներն օժտված են այդ հատկանիշներով»:
Մանուշակ Զարիկյանը
Մանուշակ Զարիկյան, 22 տարեկան: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Աշխատում է Ամերիաբանկի «Կոմիտաս» մասնաճյուղում` որպես Հաճախորդների սպասարկման կրտսեր մենեջեր.
«Ծրագրի մասին ընկերուհիս էր տեղեկացրել, ես էլ դիմեցի եւ հաջողություն ունեցա: Այն մեծ հնարավորություն էր բանկային գործի մասին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար, մանավանդ երբ անընդհատ զգում ես փորձառու գործընկերներիդ պատրաստակամությունը` օգնել աշխատանքային հմտություններին տիրապետելու հարցում:
Բոլոր ընկերուհիներիս, անգամ նրանց, ովքեր արդեն իսկ աշխատանք ունեն, համոզել եմ, որ դիմեն այս ծրագրին. Ամերիաբանկում աշխատելն իսկապես շատ հաճելի է»:
Լիլիթ Հաբեթյանը
Լիլիթ Հաբեթյան, 23 տարեկան: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Աշխատում է Ամերիաբանկի «Շենգավիթ» մասնաճյուղի գործառնական բաժնում` որպես կրտսեր գանձապահ.
«Ամերիա Սերունդ» ծրագիրը հնարավորություն ընձեռեց աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներիս ստանալ անհրաժեշտ գիտելիքներ եւ մասնագիտական ուղին սկսել Հայաստանի առաջատար բանկերից մեկում: Շատ հազվադեպ է լինում, որ կայացած, հաջողակ ու այսքան խոշոր ընկերությունը սկսնակների մասին այսքան հոգ տանի »:
Արփի Սարգսյանը գործընկերոջ հետ
Արփի Սարգսյան, 23 տարեկան: Ավարտել է Ֆրանսիական համալսարանը: Աշխատում է Ամերիաբանկի «Շենգավիթ» մասնաճյուղում` որպես հաճախորդների սպասարկման կրտսեր մենեջեր.
«Ամերիաբանկի տարբերանշանի կանաչ գույնն այնքան դրական էմոցիաներ է առաջացնում, որ ամեն անգամ Ամերիաբանկ մտնելիս ասում էի` ես պետք է այստեղ աշխատեմ: Ամերիաբանկի «Երազանքի թիմին» ինտեգրվելը բավական հեշտ էր մեզ համար, դրան մեծապես նպաստեց թիմի բարյացակամ վերաբերմունքը մեր նկատմամբ եւ ուսուցանելու պատրաստակամությունը: Ծրագրի համակարգողները մեծ ներդրում ունեցան լավ թիմ կառուցելու ու մեզ մոտիվացնելու գործում, եւ ծրագրի հենց սկզբից ունեցանք արդյունավետ համագործակցություն: Անցնող մեկ տարին ինձ համար եղել է աճի եւ ինքնազարգացման տարի»:
Օֆելյա Քամալյանը "Ամերիա Սերունդ-1"-ի մասնակիցների հետ
Օֆելյա Քամալյան, Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի Համալրման եւ ադապտացման խմբի ղեկավար, «Ամերիա Սերունդ» ծրագրի համակարգող-պատասխանատու.
Կանաչ լույս` լավագույնների առջեւ
«Ծրագրի առաջին փուլը մեկնարկեց 2012 թվականի սեպտեմբերի 26-ին, որից երեք ամիս անց ծրագրի մասնակիցների 90 տոկոսը ստացավ աշխատանքի առաջարկ եւ համալրեց մեր թիմը, ինչը մեր ակնկալածից ավելին էր, քանի որ կարծում էինք` միայն 70 տոկոսը կկարողանար հասնել անհրաժեշտ չափանիշներին: Արդյունքներն, իրոք, անչափ ոգեւորող էին: Ամերիա թիմը մեծ ջանք ու եռանդ է ներդրել նախագծի իրականացման համար: Այդ երեք ամսվա ընթացքում երիտասարդներին փոխանցվեցին այն արժեքները, մշակույթն ու քաղաքականությունը, որ որդեգրել է մեր կազմակերպությունը»:
Սկսնակներ` մեծ ներուժով
«Ամերիաբանկն ունի անձնակազմի համալրման հստակ քաղաքականություն, որի մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում սկսնակ մասնագետներին կրթելու, զարգացնելու, բիզնես միջավայրում պրակտիկ աշխատանք ուսուցանելու խնդիրը: Կարծում ենք` միշտ չէ, որ աշխատանքային փորձը պարտադիր պայման է երիտասարդին աշխատանքի ընդունելու համար: Եթե մենք երիտասարդի մեջ տեսնում ենք ներուժ եւ մեծ ցանկություն ինչ-որ բան անելու, մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ, պատրաստել նրան որպես մասնագետ եւ ներգրավել մեր թիմում: Ամերիայի դռները միշտ բաց են կարիերայում առաջին քայլերն անող երիտասարդների համար»:
«Ամերիա Սերունդ-1»-ի մասնակիցները
Փնտրվում են
«Ամերիա Սերունդ» ծրագիրը սպասում է նրանց, ովքեր ունեն նորարարական առաջարկներ, սեփական կարծիքն արտահայտելու եւ հիմնավորելու համարձակություն, չեն վախենում մարտահրավերներից:
Ակնկալում ենք մարզերի երիտասարդների մեծ ակտիվություն եւ անչափ խրախուսում ենք, որ համարձակ գտնվեն եւ դիմեն ծրագրին:
Ինչպես «Ամերիա Սերունդ-1»-ի դեպքում, այս անգամ նույնպես եռամսյա դասընթացը կվարեն Ամերիաբանկի պրոֆեսիոնալ մասնագետները, որոնք երիտասարդներին կփոխանցեն իրենց գիտելիքները, փորձը, հմտությունները: Վերապատրաստումն անվճար է, ավելին, Ամերիաբանկը վարձատրելու է ուսնակներին: Լավագույն շրջանավարտներն այս անգամ եւս կստանան Ամերիաբանկի կազմը համալրելու առաջարկներ եւ Ամերիա թիմ նոր խոսք ու նոր շունչ բերելու հնարավորություն»:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: