Երգիչ Գոռ Սուջյանի կինը՝ Վարսենիկը, ռոմանտիկ ու գեղեցիկ լուսանկարներով է կիսվել ու հերթական անգամ ամուսնուն սեր խոստովանել:
«Իմ երջանիկ կյանքից մեկ օր՝ սիրելիիս հետ: Ամուսնուս հետ անցկացրած ամեն օրը երջանկություն է: 13 տարվա սեր ու ընկերություն, որ մեզ տրված են երկրի վրա ու երկնքում»,- գրել է Վարսենիկ Սուջյանը:
Տարիներ առաջ BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքում նրանք խոստովանել են, որ ծանոթացել են 2013 թվականին` «Դորիանս» խմբի եւ Գլեն Հյուզի երեւանյան համերգի ժամանակ:
«Երբ Գոռին բեմում տեսա, սիրահարվեցի՝ որպես երաժշտի: Այդ համերգն անմոռանալի էր. հիշելիս փշաքաղվում եմ: Հենց դրանից հետո ենք սկսել շփվել, ու առաջին քայլը ես եմ արել: Երեւի, իմ կյանքի առաջին համերգն էր, որ նման տպավորիչ երգեր էի լսում: Այնքան էի ոգեւորվել ու հուզվել Գոռի համերգից հետո, որ որպես գործընկեր՝ Ֆեյսբուքով գրեցի նրան ու ասացի՝ հրաշք երեկո էր, ու նա պատասխանեց»,- պատմել էր Վարսենիկը:
Երգիչն էլ ավելացրել էր, որ նա շատ տարբերվող ու համարձակ էր գրել, դրա համար էլ միանգամից գրավել էր. «Մոտ 2-3 ամիս պարզապես գրում էինք իրար, իսկ դեկտեմբերին առաջին անգամ հանդիպեցինք: Իրար Թումոյի այգում տեսանք. այդ օրն այնտեղ համերգ էր: Հենց հանդիպեցինք՝ հրավառություն եղավ: Վարսան ինձ հրավիրել էր իրենց տուն՝ իր պատրաստածը համտեսելու: Գնացի ու մնացի»:
Լուսանկարները՝ Tatev Aer-ի


×
344







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: