×


Ամուսնու եւ սկեսուրի անակնկալը Աննա Մովսեսյանի 22-ամյակին :)

Աննա Մովսեսյանը երեկ դարձել է 22 տարեկան: «Քույրը» հեռուտասերիալից հայտնի դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ տարեդարձը նշել է Իսպանիայում բնակվող բարեկամների եւ ընկերների շրջապատում, բայց առաջինը շնորհավորել են Հայաստանում բնակվող ընկերուհիները:).«Նրանց հաջորդեցին ամուսնուս շնորհավորանքն ու սկեսուրիս անակնակալը. նա փուչիկներ ու նվեր էր կախել ննջարանիս դռնից:): Այդտեղի ժամանակով ուղիղ կեսգիշերից սկսեցի նամակներ ստանալ, որոնք այնքան շատ էին, որ չէի հասցնում պատասխանել»:

Աննա Մովսեսյանը` դստեր հետ


Տորթի մոմերը փչելիս հոբելյարը կյանքում առաջին անգամ երազանք չի մտապահել, այլ շնորհակալություն է հայտնել Աստծուն այն ամենի համար, ինչ ունի.«Երջանիկ եմ, որ աղջիկս կողքիս է: Նա կարծես զգում էր, որ ծննդյանս օրն է, չքնեց, սպասեց, որ շնորհավորի մայրիկին»:

Աննայի փոխանցմամբ` օտարության մեջ առօրյան հագեցած է. օրվա մեծ մասը  տրամադրում է դստեր խնամքին. «Ժամեր են պահանջվում Սոֆյային քնեցնելու համար, չի սիրում քնել:): Միասին խաղում ենք, իսկ երեկոյան զբոսանքի գնում»:

Աննա Մովսեսյանն` ամուսնու եւ դստեր հետ


Նրանից տեղեկացանք, որ անհամբեր սպասում է Երեւան այցին, որպեսզի ճաշակի իր սիրելի պոնչիկները.«Անմիջապես գնալու եմ պոնչիկանոց:): Ընդմիշտ վերադառնալու միտք չունենք, թեեւ կյանքիս լավագույն օրերն անցել են հայրենիքումս, եւ շատ եմ կարոտում Հայաստանի ամեն մի անկյունն ու մեր գյուղը»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Աննա Մովսեսյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW