Անահիտ Կիրակոսյանն ու Արտակ Սարգսյանն այս ամիս նշում են համատեղ կյանքի 4-ամյակը: Դերասանուհին օրերս տեսահոլովակի տեսքով նվեր մատուցեց ամուսնուն` նշելով, որ վերջինս շատ է սիրում «Օգնիր քամի» երգը եւ հաճախ է խնդրում կատարել, իսկ այսօր էլ BRAVO.am-ին պատմել է սիրելիի անակնկալի մասին:
Անահիտ Կիրակոսյանն` ամուսնու հետ
«Նա խնդրեց պատրաստվեմ, որ միասին գնանք նշելու: Մտածեցի` էլի ռոմանտիկ ընթրիք կունենանք, բայց ինձ տարավ կարաոկե ակումբներից մեկը, պատվիրեց ռուսական մի երգ, որի ընթացքում հնչում է Անուլյա անունը: Եվ երբ սկսեց կատարել այն բոլորի ներկայությամբ, չկարողացա հուզմունքս զսպել: Հասկացա, որ նախապես սովորել էր բառերը, հասկացա, թե ինչքան բան է հաղթահարել, որ ինձ հաճելի անակնկալ անի»,-ասել է դերասանուհին:
Անահիտի խոսքով` սա ամուսնու ամենահամարձակ քայլերից էր.«Նա լուրջ իրավաբան է, երբեք չի երգել ու հեռու է այս ամենից: Սկզբում դեմքիս ապուշ ժպիտ էր, հետո հուզվեցի: Կարծես երգի բառերն էլ հենց մեր մասին էին` թե ոնց եմ հայտնվել իր կյանքում, ինչպես եմ տղա պարգեւել»:
Անակնկալին հաջորդել է ընթրիքը մտերիմների շրջապատում.«Մեր ընկերների հետ նշեցինք, հետո քայլեցինք Երեւանում` հիշելով հարսանիքի հետաքրքիր պահերը. թե ինչպես էր մեր պսակադրության օրը եկեղեցում վերանորոգում իրականացվում, ինչպես ամուսնուս ձեռքից ընկավ ամուսնական մատանին, իսկ իմ ձեռքից զագսի արարողությունն ընկավ գրիչը: Մենք, բնականաբար, այդ ամենին վերաբերվեցինք հումորով. մեր կյանքում թող ամենադժվարինն այդ զվարճալի դեպքերը լինեն»:
Անահիտ Կիրակոսյանի եւ Արտակ Սարգսյանի հարսանեկան լուսանկարներից
Ամուսինները միմյանց նյութական նվերներ չեն պատրաստել.«Կարծում եմ` ամենահեշտը խանութ գնալն ու որեւէ նվեր գնելն է, իսկ օրը հետաքրքիր անակնկալով, հրաշքով ու ռոմանտիզմով լցնելն այլ է, հատկապես, երբ այն համեմված է լինում սիրո խոստովանությամբ»,-ասել է Անահիտը:
Դերասանուհին նշել է նաեւ, որ իրենց համատեղ կյանքի տարիները շատ արագ են անցնում.«Մտածում ենք` ներկայացման նման է կյանքը. եթե լավը չի լինում, երկար է թվում: Իսկ մեր կյանքը երջանիկ ու արագ է անցնում»:
BRAVO.am-ը շնորհավորում է Անահիտին եւ ամուսնուն` մաղթելով հարատեւ սեր եւ երկար տարիների երջանիկ կյանք:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: