×


Այսուհետ FINLANDIA օղին կլինի նոր փաթեթավորմամբ

Այսուհետ FINLANDIA օղին խանութներում փնտրեք նոր փաթեթավորմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանում FINLANDIA օղու պաշտոնական ներկայացուցիչ «Անդակո» ընկերությունը։

«Նոր դիզայնը սառույցի հաջորդ էվոլյուցիան է: Մենք ավելացրել ենք դետալներ, որոնք թույլ են տալիս ավելի լավ ընկալելու ապրանքատեսակին իմաստ հաղորդող պատմությունները»,- պատմում է Կարմեն Դ՛ասենդիսը՝ FINLANDIA Vodka ընկերության ավագ փոխնախագահն ու համաշխարհային տնօրենը:

Նրա խոսքով՝ FINLANDIA օղու նոր փաթեթավորումը դիզայներական աշխատանքի հաջորդ էվոլյուցիոն թռիչքի մարմանվորումն է, ինչն էլ արտացոլում է ապրանքատեսակի բարձրակարգ որակը։

2018 թվականի ապրիլին BROWN-Forman ընկերությունը ներկայացրեց Finlandia օղու շշի նոր դիզայնը։ Շշի դիզայնի զարգացումը հիմնված է ապրանքատեսակի հիմնական սկզբունքների վրա՝ Luonto (բնություն), Tislaus (թորում) եւ Muotoilu (դիզայն): Հալչող սառույցի տեսքով շշի բնորոշ դիզայնն ընդգծում է խմիչքի բնական փայլը, իսկ շշի «ուսին» գտնվող հյուսիսային եղջերուն ու բեւեռային արեւը հիշեցնում են դրա ֆիննական ծագման մասին: Նկատելի կապույտ փականը, փաթեթավորումն ու շշի պիտակը, ինչպես նաեւ պղնձե դետալը՝ «Օղի՝ Բեւեռային արեւի երկրից» գրությամբ, Finlandia Vodka-ն առանձնացնում են բոլոր դարակաշարերում: Փաթեթավորման դիզայնի հեղինակն է «Cartils Branding & Packaging Design» ընկերությունը:

FINLANDIA օղու նոր շիշը հասանելի է արդեն մեծածախ ու մանրածախ վաճառքում նոյեմբերի 1-ից:

Հավելյալ տեղեկատվություն

FINLANDIA օղու արտադրությունն սկսվել է 1970 թվականին: Այս խմիչքի նպատակն է եղել ներկայացնել այն լավագույնը, որ կա Ֆինլանդիայում՝ արտահայտված բնության (Luonto), արվեստի մակարդակին հասնող թորման (Tislaus) եւ դիզայնի (Muotoilu) միջոցով: FINLANDIA-ն շարունակում է ապրանքատեսակի ավանդույթը եւ ոգեշնչման աղբյուր փնտրում իր հայրենիքում՝ հատուկ նշանակություն տալով այս հիմնարար սկզբունքներին եւ անփոփոխ թողնելով փափուկ համը՝ աննշան խրթխրթան նրբերանգով:

Brown-Forman

1870 թվականին Ջորջ Գարվին Բրաունի կողմից հիմնադրված Brown-Forman ընկերությունը հարստացրել ու բարելավել է սպառողների կյանքը՝ առաջարկելով բարձրորակ ալկոհոլային խմիչքի ապրանքատեսակներ: Այն ոչ միայն ամերիկյան ամենախոշոր ընկերություններից է, որը զբաղվում է թունդ ալկոհոլային խմիչքների ու գինու արտադրությամբ, այլեւ աշխարհում թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտի 10 ամենախոշոր կազմակերպություններից մեկն է: Brown-Forman ընկերությունն ունի 4600 աշխատակից, եւ իր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 25 թունդ ալկոհոլային խմիչքների ու գինու ապրանքատեսակներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport