Համբույրն այնպիսի անփոխարինելի եւ հուզիչ երեւույթ է, որ չի կարելի դրան հատուկ օր չնվիրել եւ տոնական օրով չհամբուրվել: Համենայնդեպս, այսպես են կարծում աշխարհի մի շարք երկրների բնակիչներ:):
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
Այսօր Համբույրի միջազգային օրն է: Տոնի հեղինակները XIX դարի բրիտանացիներն են: Հուլիսի 6-ին տեղի են ունենում տարբեր տոնակատարություններ, մրցույթներ, որոնց շրջանակում խաղարկվում են մրցանակներ ամենաերկարատեւ, ամենագեղեցիկ, ամենաանսովոր համբույրների համար:
Ջոն Լեջենդը եւ Քրիսի Թեյգենը
Հիշեցնենք, որ համբույրների թեմայով է եղել “United Colors of Benetton”-ի` “Unhate” կարգախոսով խիզախ ու սկանդալային գովազդային արշավը` միտված հիշեցնելու, որ հաճախ ատելությունից սեր հենց մեկ քայլ է: Ընկերության գովազդային լուսանկարներում կատարվում է այն, ինչն իրական կյանքում անհնար է պատկերացնել. աշխարհի մեծանուն քաղաքական գործիչները համբուրում են միմյանց շուրթերը:
Ռոլանդ Գասպարյանը եւ Գայանե Հովհաննիսյանը
Համբույրի հաճելի ազդեցությունների մասին գիտեն բոլորը, բայց թե ինչ հրաշագործ հատկություններով է այն օժտված, թերեւս ոչ բոլորն են տեղյակ, այնինչ համբույրի մասին այսօր արդեն գոյություն ունի ֆիլեմատոլոգիա կոչվող մի ամբողջ գիտություն: Թե ինչը կարող է փչացնել համբույրը, ինչն է դարձնում այն անմոռանալի, ինչպես նաեւ ֆրանսիական համբույրի ֆենոմենի մասին կարդացեք այստեղ:
Մի զլացեք համբուրվել նաեւ վաղն ու տարվա մնացած բոլոր օրերին:):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: