×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հունվարին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունվար ամսվա ընթացքում: 

Մոտ 150 լրատվական կայքերի հունվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝ 

•    Անահիտ Կիրակոսյան ՝ 51 հիշատակում,

•    Սիրուշո՝ 51 հիշատակում,

•    Հրանտ Թոխատյան՝ 29 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հունվարին հայկական մեդիայում հիշատակումների թվով հավասար ցուցանիշ են ունեցել Անահիտ Կիրակոսյանը եւ Սիրուշոն:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հունվարին հայտնեց, որ ինքն ու իրավաբան Արտակ Սարգսյանը 14 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են:

«Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակի ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ»,- գրել է Կիրակոսյանը՝ բոլորին խնդրելով այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից: 

Հունվարի վերջին Մոսկվայում դերասանուհին ներկա է եղել «Արարատ-73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերային: Կիրակոսյանը նկարահանվել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում: 

Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը հունվարի 6-ին Մայր Տաճարում մասնակցել են Սուրբ Ծննդյան պատարագին: Լրատվամիջոցները տարածել են այդ տեսանյութը: Հունվարի 7-ին էլ երգչուհին դարձել է 39 տարեկան: Ամսվա ընթացքում երգչուհին սոցցանցային իր էջերում կիսվել է աշխատանքային նորություններով:

Հրանտ Թոխատյանի անունը կայքերում հիշատակվել է 29 անգամ, եւ նա երրորդ հորիզոնականում է: Զրույցներից մեկում սիրված արտիստը խոստովանել է, որ վերջնական բուժումն իրեն տվել է բեմը. «Օր առաջ ուզում էի բեմ բարձրանալ»:

Հունվարի 10-ին Հայաստանի ժողովրդական արտիստը դարձել է 68 տարեկան: Դերասանի ավագ որդին՝ «Առաքել» ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանը, Bravo.am-ին պատմել է, թե ինչպես են սովորաբար նշում նրա տարեդարձը: Նյութը կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW