×


Քիմ Քարդաշյանին եւ Լյուիս Հեմիլթոնին սիրավեպ են վերագրում

Քիմ Քարդաշյանը հանդիպում է 41-ամյա ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ: The Sun-ին հայտնի է դարձել, որ նա մեկնել է Մեծ Բրիտանիա՝ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոնի հետ գաղտնի հանդիպելու համար։

Ըստ աղբյուրի՝ 45-ամյա Քարդաշյանն անձնական ինքնաթիռով Լոս Անջելեսից ուղեւորվել է Օքսֆորդի օդանավակայան, ապա՝ Estelle Manor հյուրանոց։ Մեկ ժամ անց ուղղաթիռով ժամանել է նաեւ Լյուիս Հեմիլթոնը։ Համատեղ անցկացրած երեկոյի ընթացքում նրանց 3 թիկնապահ է ուղեկցել։

Հաջորդ առավոտյան Հեմիլթոնին հյուրանոցի տարածքում զբոսնելիս են տեսել, իսկ առավոտյան ժամը 11-ի սահմաններում նա եւ Քարդաշյանը հեռացել են հյուրանոցից տարբեր մեքենաներով: 


Քիմ Քարդաշյանը եւ Լյուիս Հեմիլթոնը ծանոթացել են 10 տարի առաջ, երբ ռեալիթի շոուի աստղն ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ։ 

Լյուիս Հեմիլթոնը «Ֆորմուլա 1»-ի առաջին ավտոարշավորդն է, որը 100 հաղթանակ ունի։ Նա նաեւ կրկնել է Շումախերի ռեկորդը՝ տիրանալով 7 չեմպիոնական տիտղոսի։ Նախկինում Հեմիլթոնին սիրավեպ են վերագրել Իրինա Շեյքի եւ Շակիրայի հետ: Ավտոարշավորդը երկար տարիներ հանդիպել է Նիկոլ Շերզինգերի հետ:

Կարդալ ավելին

Quality Sign BW