×


GaReggin-ը եւ այցելուները միասին մեծ կտավ են ստեղծել Curious X նախագծի շրջանակում

Երբեւէ պատկերացրե՞լ եք, որ կարող եք նկարչի հետ մասնակից դառնալ նրա կտավներից մեկի ստեղծմանը։ «Curious X» նախագիծը մեկնարկել էր նոր ստեղծագործական հարթակ, որտեղ արվեստը եւ լսարանի հետաքրքրասիրությունը հանդիպում են, միասին մտածում ու ստեղծում։ Նկարիչ Գարեգին Հարությունյանը (GaReggin) նախագծի շրջանակում երեք ինքնատիպ կտավ է ստեղծել թվային տարբերակով եւ իր լսարանին առաջարկել է քվեարկել դրանցից մեկի օգտին։ Հաղթող կտավն էլ նա պիտի նկարեր ինտերակտիվ միջոցառման ընթացքում՝ բոլոր Curious X հարթակի մասնակիցների հետ։

Curious X-ը ստեղծագործական հարթակ է, որը ներկայացնում է յուրօրինակ արվեստի գործեր եւ հնարավորություն է տալիս բացահայտել նոր գաղափարներ։ Արվեստագետներն ու համագործակցողները կարող են արտահայտել իրենց հետաքրքրասիրությունը եւ ներկայացնել եզակի ստեղծագործությունները չափահաս լսարանին։

Լսարանը կարող է ծանոթանալ այս գործերին եւ դրանց հետ կապված նյութերին ինչպես առցանց, այնպես էլ իրական կյանքում։ Նրանք կարող են քվեարկել իրենց նախընտրած արվեստի գործի օգտին եւ հետագայում մասնակցել դրա ստեղծման գործընթացին՝ արվեստագետի հետ։ Քանի որ հարթակի որոշ լսարաններ եւ գործընկերներ կարող են առնչվել վերահսկվող ոլորտների հետ, մասնավորապես՝ ծխախոտի ոլորտի, հարթակի հասանելիությունը սահմանափակված է միայն այն չափահասների համար, ովքեր օգտագործում են ծխախոտային կամ նիկոտին պարունակող արտադրանք։

BRAVO.am-ը ներկա է եղել նկարչական միջոցառմանը, զրուցել Գարեգինի հետ եւ հետեւել նրա ու մյուսների համատեղ աշխատանքի ընթացքին։
 


«Թեման պիտի այնպես պատկերեի, որ նկարում երեւար մարդկանց սպասումը։ Իմ կարծիքով՝ սա նորարարության, նոր տեխնոլոգիաների հետ կապված մարդկանց սպասումն է։ Իսկ ընկնող երկնաքարերն արտացոլում են կյանքի արագ ընթացքը, աշխարհի զարգացման արագությունը»,- մեր զրույցում պատմել է Գարեգինը։ 

Իր հետ նկարելու եկած այցելուներին նա օգնում էր, ուղղորդում, թե ինչպես եւ որ հատվածում կարող են նկարել, զրուցում էր, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին եւ լսում նրանց մոտեցումները։ Գարեգինի խոսքով՝ մարդկանց գրավում է նաեւ այն, որ իրենց վրձնահարվածները միշտ կմնան կտավի վրա, եւ սրահ այցելելիս ամեն անգամ կտեսնեն ու կհիշեն այս աշխատանքը։ 
 
Կտավը ցուցադրվում է «Դալմա Գարդեն մոլի» Q store վաճառասրահում։ Նկարի կողքին ներկայացված են նաեւ տարբեր իրեր եւ աքսեսուարներ՝ Գարեգին Հարությունյանի տարբեր գործերի պատկերներով։

Նկարիչը խոստովանել է՝ շատ հետաքրքիր է աշխատել տարբեր մարդկանց հետ․ ընդհանուր էներգիա է ստեղծվում, տարբեր մտքեր ու պատկերացումներ համադրվում են մեկ գաղափարի շուրջ:
 
«Ես այս նկարն այնպես եմ մտածել, որ ներքեւի հատվածում ավելի ազատ լինի ծաղիկներ ու բնություն նկարելու համար։ Մարդկանց էլ հետաքրքիր է հենց բնապատկերներ նկարելը. ավելի հաճույքով են ստեղծագործում այդ մասում։ Ունեցանք հաճախորդներ, ովքեր շատ հետաքրքիր ձեւով ընդհանրացրին իմ արածը: Նախկինում էլ փորձեր ունեցել եմ դասեր տալու եւ օգնելու նրանց, ովքեր արվեստի հետ կապ չունեն, բայց շատ են ուզում ստեղծագործել։ Դրա շնորհիվ էլ հիմա շատ հանգիստ եմ մոտենում այս գործընթացին»,- նշել է Գարեգինը։ 


Մեզ հետ զրույցում նա ընդգծել է, որ ցանկալի կլիներ՝ Հայաստանում տարբեր ապրանքանիշեր ավելի շատ համագործակցեն արտիստների, արվեստագետների հետ։ Այդպիսով նրանք կկարողանան բավարար չափով գումար աշխատել եւ իրենց ստեղծագործական ուղուց չշեղվել։ Բիզնեսներն էլ ավելի հետաքրքիր ու ինքնատիպ բրենդինգ կունենան։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորաձեւության եւ այլ ոլորտներում դա վաղուց արդեն ընդունված եւ հաճախ կիրառելի ռազմավարություն է:  
 
«Հայաստանում եւս շատ լավ միջավայր կա դրա զարգացման համար։ Այդպիսով նպաստավոր պայմաններ կստեղծվեն ստեղծագործելու համար, որովհետեւ մշակույթը երկրի ողնաշարն է»,- եզրափակել է նկարիչը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի/Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW