×


Այսօր Անահիտ Սիմոնյանի ծննդյան տարեդարձն է. ի՞նչ անակնկալ կմատուցի Հայկոն :)

Այսօր Անահիտ Սիմոյանի ծննդյան 25-րդ տարեդարձն է:). երգչուհին դեռ գիշերվանից ստանում է շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում Անահիտն ասել է, որ երեկոյան միայն իրեն մտերիմ մարդկանց հետ ծննդյան օրը նշելու է կարաոկե-ակումբներից մեկում. “Ինձ թվում է` այսօր բոլորս ենք երգելու ու պարելու: Կարաոկե տարբերակով սիրում եմ երգել ռուսական երգեր, հատկապես երգչուհի Վալերիայի երգացանկից”:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


Առաջին շնորհավորանքներն Անահիտը ստացել է ամուսնուց` Հայկոյից, եւ իր մայրիկից. “Հայկոն դեռ իր նվերը չի մատուցել, սպասում եմ”: Որդին` մեկ տարեկան Արմանն էլ մայրիկին իր կողմից “նվեր” է արել. “Արմանն այսօր ինձ տոն նվիրեց` առավոտյան մի քիչ երկար քնելով, ինչը շատ մեծ նվեր է:)”:

Երգչուհին նախընտրում է իր ծննդյան օրը նշել ակումբներում ու կարաոկեներում. այդպես վարվել է նաեւ նախորդ տարիներին. “Շատ եմ սիրում ակումբային երաժշտություն, նախընտրում եմ  ավելի մտերմիկ միջավայր”:

Հոբելյարը շատերի նման սիրում է նվերներ ստանալ, բայց չի սիրում, երբ օծանելիք են նվիրում. “Հոտերի նկատմամբ յուրօրինակ նախընտրություն ունեմ: Շատ ժամանակ սխալվել են բույրի ընտրության առումով, ու ես ուղղակի չեմ օգտագործել: Օծանելիքը մի քիչ անձնական եմ համարում”:

Անահիտ Սիմոնյանը նախընտրում է իր ծննդյան օրը նշել ակումբներում ու կարաոկեներում


Հիշելով իր ամենահետաքրքիր ծննդյան տոնը` երգչուհին առանձնացրել է իր 23-ամյակը, երբ Հայկոյի հետ մեկնել էր Մալդիվյան կղզիներ` ամուսնական ճամփորդության. “Ծննդյանս օրը համընկավ մեր հանգստի հետ: Հայկոն օվկիանոսի ափին ինձ համար մոմերով շատ գեղեցիկ երեկո էր կազմակերպել: Այդ անակնկալը շատ է տպավորվել”:

BRAVO.am-ը շնորհավորում է երգչուհուն ծննդյան տոնի կապակցությամբ եւ միանում բոլոր բարեմաղթանքներին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW