Կյանքից հեռացել է Էրիկ Դեյնը, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։ Ամերիկացի դերասանը 53 տարեկան էր:
Մեկ տարի առաջ դերասանին ախտորոշել էին ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ (ALS): Ընտանիքի հայտարարությունում նշվում է, որ Դեյնն իր կյանքի վերջին օրերն անցկացրել է կնոջ, երկու դուստրերի եւ ընկերների կողքին:
Դեյնը ծնվել է 1972 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյում։ Դպրոցն ավարտելուց կարճ ժամանակ առաջ տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի դերասանական վարպետության դասեր ստանա։
Նորամուտը 1991 թվականին էր՝ «Փրկվել է զանգի շնորհիվ» սերիալում։ Դերասանին հայտնիություն է բերել «Գրեյի անատոմիա» սերիալում Մարկ Սլոանի դերը: Նա նկարահանվել է նախագծի 145 մասում: Դեյնը «Էյֆորիա» սերիալում էլ մարմնավորել է Քել Ջեյքոբսին:


×
118






