«Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությանը մնացել է մեկ ամսից էլ պակաս: Կինոաշխարհի կարեւոր իրադարձություններից մեկը տեղկի կունենա մարտի 15-ին՝ Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում:
Կազմակերպիչները հայտնել են, թե ովքեր են հանձնելու կարեւոր մի քանի անվանակարգում (լավագույն դերասան, դերասանուհի, 2-րդ պլանի լավագույն դերակատար) հաղթողների մրցանակները: Էդրիան Բրոուդին («Բրուտալիստը», «Դաշնակահարը»), Մայքի Մեդիսոնը («Անորա»), Զոյի Սալդանան («Էմիլիա Պերես») եւ Քիրան Կալկինը («Իրական ցավ»), որոնք նախորդ տարի հաղթել են նույն անվանակարգերում, կհայտարարեն բաղձալի արձանիկների դափնեկիրներին:
Հաղորդավարն, ինչպես եւ նախորդ տարի, լինելու է Քոնան Օ'Բրայենը:
«Օսկար»-ի հավակնորդների ցուցակում անվանակարգերի քանակով (16) այս տարվա առաջատարը վամպիրների մասին պատմող «Մեղավորները» ֆիլմն է, որի պրոդյուսերներից մեկը Սեւակ (Սեւ) Օհանյանն է: Մանրամասներն՝ այստեղ:


×
170






