×


Այսօր Դելոյի եւ Ռուզաննայի հարսանիքն է :)

BRAVO.am-ն ամիսներ առաջ առաջինը հանրության համար բացահայտեց, որ հումորիստ-դերասան Վահագն Ստեփանյանը` Դելոն, ընտրյալ ունի եւ պատրաստվում է կյանքը կապել նրա հետ ամենաամուր կապով:): Սիրահար զույգն իրար տեր ու հնազանդ լինելու երդում է տվել այսօր` հունիսի 9-ին:

Դելոն եւ Ռուզաննան ամուսնացել են


Պսակադրությունը տեղի է ունեցել Պռոշյան փողոցի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Նորապսակների քավորը Դելոյի մտերիմ ընկեր Ֆելիքս Խաչատրյանն է, իսկ ազաբը` Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի որդին` Ավո Գեւորգյանը:

Դելոյի եւ Ռուզաննայի պսակադրությանը


“Հատուկ թամադա չունենք. ընկերներիցս յուրաքանչյուրն էլ կարող է իր գեղեցիկ կենացով շնորհավորել մեզ”,-BRAVO.am-ին ասել է փեսան ու հավելել, որ հարսանիքը նշում են շուրջ 200 հյուրի հետ.“Ռուզաննայի քույրն ու մայրը եւս ներկա են, միայն հարգելի աներս չի կարողացել ժամանել Միացյալ Նահանգներից` փաստաթղթերի հետ կապված հարցերի պատճառով”:

Դելոյի եւ Ռուզաննայի պսակադրությանը


Հարսանյաց զգեստը Ռուզաննան իր հետ բերել է Միացյալ Նահանգներից, իսկ Դելոյի հագուստի դիզայնով զբաղվել է “eLSi” նորաձեւության տունը:

Հումորիստ-դերասանը մեզ հետ զրույցում նշել է, որ հարգելի պատճառներով կհետաձգեն հարսանեկան ճամփորդությունը.“Մտադիր ենք շրջագայել ամերիկյան քաղաքներով եւ հանգիստը վայելել այնտեղ”:

Դելոն եւ Ռուզաննան ու Ռոլանդ Գասպարյանը սիրելիի հետ


BRAVO.am-ը շնորհավորում է Դելոյին եւ Ռուզաննային` մաղթելով ընտանեկան երջանիկ կյանք եւ հավիտենական սեր:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին