×


Մարկ Էնթոնին եւ Նադյա Ֆերերյան սպասում են 2-րդ երեխային

57-ամյա Մարկ Էնթոնիի կինը՝ «Վիցե Միսս Տիեզերք 2021» Նադյա Ֆերերյան, շուտով երկրորդ անգամ մայր կդառնա: Ընտանիքի համալրման մասին լուրով ամուսինները կիսվել են Ինստագրամում:

«Շնորհավոր մեր 3-րդ տարեդարձը: Ինչպիսի հիանալի նվեր է անում մեզ կյանքը: Աստված մեծ է: Մարկիտոն ավագ եղբայր կդառնա»,- գրել են նրանք:




Էնթոնին ու 26-ամյա Ֆերեյրան ամուսնացել են 2023 թվականի հունվարին: Զույգի առաջնեկը՝ Մարկոն, ծնվել է նույն տարվա հունիսին:

Երգիչը եւս 6 երեխա ունի 3 տարբեր կանանցից: Դեբբի Ռոսադոյի հետ նա ունի դուստր ու որդի ՝ 31-ամյա Արիաննան եւ 28-ամյա Չարլզը: Առաջին կնոջ՝ Դայանա Տորեսի հետ 2 որդի ունեն. Քրիստիանը 24 տարեկան է, իսկ Ռայանը՝ 22 տարեկան: Իսկ 2008 թվականին նա ու Ջենիֆեր Լոպեսը երկվորյակ են ունեցել՝ Էմմային ու Մաքսին:


Մինչ Ֆերեյրայի հետ ամուսնանալն Մարկ Էնթոնին CBS Sunday Morning-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ ափսոսում է ավագ երեխաների հետ քիչ ժամանակ անցկացնելու համար:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW