Տեր է Մարտին Մկրտչյանը, հնազանդ է Հռիփսիմե Հակոբյանը. սիրահարներն այսօր` հուլիսի 4-ին, Աստծո խորանի առջեւ իրար հավերժ սիրելու խոստում են տվել:): Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում:
Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքին
Մարտինն ու Հռիփսիմեն ամուսնական մատանիներով են փոխանակվել, ստացել են Տեր Հոր օրհնությունը, սիրո, խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ են երկինք բաց թողել եւ, իհարկե, ընդունել արարողությանը ներկա հարազատների եւ ընկերների շնորհավորանքները: Զույգի կնքահայրը ՃՈ առաջին վաշտի պետ Արսեն Արշակյանն է:
Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանն ամուսնացել են
Արդեն երեկոյան երգիչն ու երգչուհին հյուրերի հետ կշարունակեն տոնել իրենց հարսանիքը երեւանյան ռեստորաններից մեկում տեղի ունենալիք խնջույքի ժամանակ:):
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով համատեղ երջանիկ կյանք եւ հավիտենական սեր:):
Զույգի կնքահայրը ՃՈ առաջին վաշտի պետ Արսեն Արշակյանն է
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
53,492






