×


«Դժվար էր հորս հուղարկավորության օրը գալ փորձի, բայց իմ մեջ ուժ գտա». Ալլա Սահակյան

Ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Սիմոն Աբգարյանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմադրել է «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը, որի առաջնախաղի մասին պատմել ենք

Էլ ինչ «Պենելոպե, օ՜, Պենելոպե», եթե անդրշիրիմյան աշխարհից վեր չեն հառնելու հանգուցյալներն ու իրենց խորհուրդներով չեն լցնելու երկրային աշխարհը: Այդ դերը հիանալի է կատարում Ալլա Սահակյանը: Նա գլխավոր հերոս Էլիասի մոր՝ Նուրիցայի կերպարի համար «Արտավազդ»-ի է առաջադրվել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:


Դերասանուհին օրեր առաջ է կորցրել հորը, սակայն ինքն իրեն խոստացել է շատ լավ խաղալ ու աշխատանքը նվիրել նրա հիշատակին:

«Դժվար էր հուղարկավորության օրը գալ փորձի, սակայն մինչ այդ արդեն մեծածավալ աշխատանք էինք կատարել, եւ ողջ գործընթացը չէր կարող խաթարվել իմ անձնական ողբերգության պատճառով։ Մեջս ուժ գտա եւ դուրս եկա բեմ: Շնորհակալ եմ Աստծուն, դերասաններին ու Սիմոնին. նրանք ինձ օգնեցին»,- BRAVO.am-ին պատմել է Ալլա Սահակյանը:


Նա հասկացել է, որ մասնագիտությունն օգնում է թեպետ կարճ ժամանակով, բայց կտրվել իրականությունից. «Եվ ամենակարեւորը՝ պետք է առաջ նայել: Կարծում եմ՝ հայրս էլ շատ երջանիկ կլիներ՝ իմանալով, որ չեմ ընկճվել: Փորձություններն ամրացնում են մարդկանց»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW