Անաիս Սարդարյանն այս ամիս “ֆեյսբուքյան” իր էջում “պաշտոնապես” հայտարարեց, թե կգժվի, եթե կրկին հեռու լինի Էմիլ Գալստյանից, վերջինիս հուսադրող արձագանքն էլ չուշացավ.“Ֆիզիկապես հեռու եմ, բայց սրտով` հետդ”: Այս երկխոսությունը գումարվեց դերասանների բազմաթիվ լուսանկարներին, որոնցում գրկախառնության տեսարաններով պատկերներ էլ կան, եւ թեժացրեց նրանց հավանական սիրավեպի մասին խոսակցությունները:):
Էմիլ Գալստյանը եւ Անաիս Սարդարյանը
“Քաղաքում” սերիալում Անուշիկի դերակատար Անաիսը BRAVO.am-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում հանրային դարձնել իր անձնական կյանքը, իսկ մեր դիտարկմանը, թե արդյոք վերոնշյալն անձնականը հասարակայնացնելու եղանակ չէ, պատասխանեց.“Չեմ ուզում որեւէ մեկը խառնվի կյանքիս, չեմ ուզում ոչինչ ասել”:
Անաիս Սարդարյանը եւ Էմիլ Գալստյանը
Դերասանուհին օրեր առաջ Ժամանակակից արվեստի թանգարանում մասնակցել է յուրօրինակ մի ցուցահանդեսի` մարմնավորելով “Գեյշայի հուշերը” ֆիլմի հերոսուհուն: Այս անգամ Էմիլ Գալստյանը ոչ միայն սրտով է եղել Անաիսի կողքին, այլ նաեւ` ֆիզիկապես:):
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Էմիլ Գալստյանի եւ Անաիս Սարդարյանի “ֆեյսբուքյան” էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: