×


Անահիտ Շահբազյանի սպասվելիք հարսանիքն ու նոր ֆոտոշարքը

Այս տարի Սուրբ Վալենտինի օրը նշանադրված Անահիտ Շահբազյանն ու երաժիշտ Կարեն Զադիրյանը նոր ֆոտոշարք ունեն, որի իրականացումն անակնկալ է եղել երգչուհու համար: Նա BRAVO.am-ին ասել է, որ գաղափարն ապագա ամուսնունն ու լուսանկարչինն է եղել.«Այդ գողտրիկ դրախտավայրում հետաքրքիր էր ամեն րոպեն, կարծես հին դարերում լինեի եւ այլ մոլորակում»:

Անահիտ Շահբազյանը եւ Կարեն Զադիրյանը


Անահիտին դուր է եկել նաեւ ձիերի հետ շփումը.«Ձիերից շատ էի վախենում, հիմա էլ եմ վախենում, բայց ոչ առաջվա պես: Շատ մաքուր ու խելացի էին: Մի պահ ձին երեւի հոգնել էր ու մոռացել, որ ես իր հետ եմ, շատ արագ թեքվեց եւ ուզում էր սլանար դեպի ձորը:)»:

Անահիտ Շահբազյանը եւ Կարեն Զադիրյանը


Բացի աշխատանքային զբաղվածությունը, զույգը նախապատրաստվում է հաջորդ ամիս կայանալիք պսակադրությանը: Երգչուհու խոսքով` այս օրերին դիզայները կարում է իր հարսանեկան զգեստը, ինքն էլ անհամբերությամբ սպասում է բաղձալի օրվան:

Կարեն Զադիրյանը եւ Անահիտ Շահբազյանը


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Prestige Media Group»-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW