×


Անահիտ Շահբազյան.«Թեեւ վստահ էի ընտրությանս հարցում, սակայն…»

Անահիտ Շահբազյանի եւ երաժիշտ Կարեն Զադիրյանի նշանադրության մասին BRAVO.am-ն առաջինն է պատմել: Երգչուհին այսօր մեր կայքին է տրամադրել արարողության ֆոտոշարքը, նաեւ պատմել է  սիրելիի հետ առաջին հանդիպման մասին եւ ոչ միայն:):

Անահիտ Շահբազյանը եւ Կարեն Զադիրյանը


Թեեւ զույգը որպես սիրո տոն ընդունում եւ նշում է Սուրբ Սարգիսը, նշանադրվել է Սուրբ Վալենտինի օրը.«Մեր մեծերն էին օրը որոշել: Հայկական ավանդական նշանդրեք էր հարազատների, ազգի մեծերի մասնակցությամբ, որից հետո արդեն երեք օր է` ուրախանում ենք մեր ընկերների ու գործընկերների հետ»:

Անահիտն անսահման հուզվել է, երբ ընտրյալն իր մատնեմատին է դրել նշանադրության մատանին. «Թեեւ վստահ էի որոշմանս հարցում, սակայն սրտի թրթիռ կար, ներքին անհանգստություն, բայց ամեն բան շատ լավ ու սիրուն եղավ»:

Ապագա ամուսինները հանդիպել են երկու տարի առաջ.«Պաշտպանության նախարարության հետ բարեգործական համերգներով Արցախի զորամասեր էինք գնացել, որտեղ էլ ծանոթացանք, բայց ընկերություն սկսեցինք անել դրանից մոտ 7-8 ամիս անց»:

Կարեն Զադիրյանի եւ Անահիտ Շահբազյանի նշանադրությանը


Անահիտից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչպես է սիրելին վերաբերում իր` երգչուհու կարիերային.«Կարենը հպարտանում է ինձնով: Շարունակում եմ երգել, շատ հարցերում նա ինձ օգնում է, միշտ ասում է, որ պետք է առաջ շարժվեմ, չլճանամ, նոր երգեր ներկայացնեմ: Առաջիկայում նախատեսում եմ տեսահոլովակով ներկայացնել Արսեն Գրիգորյանի հեղինակային «Արեւ» ստեղծագործությունը»:

Անահիտ Շահբազյանի եւ Կարեն Զադիրյանի հարսանիքը սարերի հետեւում չէ. զույգն Աստծո օրհնությունը կստանա ամռանը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարեկ Բաղիրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW