×


Անահիտ Սիմոնյանը` “Կամ”-ի գողացված լինելու մասին

BRAVO.am-ը երեկ պատմեց, որ Անահիտ Սիմոնյանը պատրաստվում է ներկայանալ որպես հագուստի դիզայներ ու բացել իր խանութ-սրահը: Երգչուհին մեզ հետ զրույցում նաեւ նշել է, որ չի մոռանում իր առաջին մասնագիտության մասին ու պարբերաբար կներկայացնի նոր երգեր:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


Խոսելով օրերս համացանցում տարածված ու աղմուկ բարձրացրած “Կամ” երգի մասին` Անահիտը հերքել է այն լուրերը, թե իր կատարած ստեղծագործության երաժշտությունը գողացված է եւ հանդիսանում է թուրքական սերիալի սաունդտրեքի կրկնօրինակ:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


“Այս երգը նոր չէ, իմ առաջին ձայնասկավառակում զետեղված գործերից է: Այն տարիներ առաջ գրել է Հայկոն, ձայնագրվել եմ հղի ժամանակ, 2011-ի գարնանը կատարել եմ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: Այդ սերիալի երգն ավելի ուշ է հայտնվել համացանցում, իսկ իմ համերգային կատարումը դրված է եղել “YouTube”-ում, կարծում եմ` լսել են ու նմանակել”,-BRAVO.am-ին ասել է երգչուհին:

Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն


Անահիտ Սիմոնյանը հավելել է, որ պատրաստվում է նոր երգեր ներկայացնել, դրանցից մեկը դիսկո ոճում է, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, գործիքավորում է Lazzaro-ն, իսկ տեսահոլովակը նախատեսում են նկարահանել ապրիլին:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW