×


Անահիտ Սիմոնյանը կբացի իր խանութ-սրահը

Անահիտ Սիմոնյանը, ի թիվս շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչների, բացի երգելուց որոշել է ունենալ սեփական բիզնես եւ 2013-ի սկզբին իր խանութ-սրահի դռները կբացի հաճախորդների առջեւ: Դեռ 2012-ի փետրվարին BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել էր, որ բիզնես սկսելու մտադրություն ունի:

Անահիտ Սիմոնյանն իր դիզայնով կարված զգեստով


Երգչուհին եթե առաջ ցանկանում էր սպա-կենտրոն բացել, ապա այժմ հստակ որոշել է գնալ մանկության երազանքի հետքերով եւ իր դիզայնով կարված հագուստի ու “հենդմեյդ” բիժուտերիայի խանութ բացել: Անահիտն ուզում է` իր երեւակայության արդյունքը գնեն ու կրեն նաեւ ուրիշները եւ հիմա սովորում է հագուստի էսքիզներ նկարել:

“Դեռ մանկուց դերձակներն են կարել իմ զգեստները, հիմա էլ երեկույթներին հաճախ հագնում եմ իմ դիզայնով կարված զգեստները: Միշտ էլ ցանկացել եմ ունենալ հագուստի սրահ: Հիմա այս աշխատանքը սիրով եմ անում` նվիրելով ժամանակիս մեծ մասը: Գեղարվեստի ակադեմիայի դասախոսներից մեկի մոտ նկարչության դասերի եմ գնում, որպեսզի իմ պատկերացրած էսքիզներն ինքս նկարեմ, այլ ոչ թե ուրիշներին դիմեմ”,-պատմել է նա:

Անահիտ Սիմոնյանն իր դիզայնով կարված զգեստով


Անահիտ Սիմոնյանը BRAVO.am-ին ասել է, որ խանութ-սրահը կգործի մայրաքաղաքի կենտրոնում, բայց հասցեն եւ անվանումը դեռ չի ցանկանում բարձրաձայնել. “Ամեն հագուստից ամենաշատը կլինի երկու օրինակ: Մեծ արտադրություն չի լինելու, բայց շատ թանկ գներ էլ չեն լինի, օրինակ` ուսանողուհիները, շրջանավարտները կկարողանան իրենց թույլ տալ երեկոյան զգեստ գնել ու գեղեցիկ հագնվել: “Խելքին մոտ” գներ են լինելու”:

Անահիտ Սիմոնյանի քրոջ՝ Մարիամի ականջօղերի հեղինակը հենց երգչուհին է


Երգչուհու խոսքով` քանի որ բիզնեսի ոլորտում փորձառու չէ, “նրբությունները հասկանալու համար” իրեն օգնում է մի քանի մասնագետ: Անահիտը նշել է` այս աշխատանքը համատեղելու է երգի հետ եւ չի պատրաստվում դադար վերցնել. “Երգարվեստն իմ կյանքում կմնա որպես գլխավոր հոբբի. շարունակելու եմ տեսահոլովակներ նկարել, համերգներին երգել, իսկ հիմնական աշխատանքս կլինի հագուստի դիզայնը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW