×


Ինչո՞ւ են Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը մեկնում Լոնդոն :)

Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը դեկտեմբերի 28-ին մեկ շաբաթով մեկնելու են Մեծ Բրիտանիա` 2013 թվականը Լոնդոնում դիմավորելու:): Երգիչները փոքր-ինչ տխրել են, որ իրենց որդուն` Արմանին, չեն կարողանա տանել. այս մասին BRAVO.am-ին հայտնել է Անահիտը` նշելով, որ Ամանորի գիշերն այնտեղ երգելու հրավեր են ստացել.“Կարծում եմ` հանդիսատեսի շարքերում կլինեն ե՛ւ հայեր, ե՛ւ այլազգիներ: Երգելու ենք ես, Հայկոն եւ Գրիշա Աղախանյանը”:

Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը 2013 թվականը կդիմավորեն Լոնդոնում


Երգչուհին առաջին անգամ է ուղեւորվելու Լոնդոն եւ անհամբեր սպասում է, որ մի քանի օրվա ընթացքում հնարավորինս շատ վայրեր այցելի` թանգարաններից մինչեւ ակումբներ ու տեսարժան այլ վայրեր. “Անգլիա ոտք դրած մարդիկ ասում են` քեզ այնտեղ թագուհի ես զգում. հուսով եմ` թագավորական երկրում ինձ այդպես էլ կզգամ:)”:

Մինչեւ մեկնելը` Անահիտը տղայի համար տանը փոքրիկ տոնածառ է զարդարելու, որ տոնական մթնոլորտ ստեղծի, Ձմեռ պապն էլ նրան այս տարի կայցելի Լոնդոնից:): Նախորդ տարի ամուսնական զույգը որդու հետ Նոր տարին դիմավորել է Երեւանում, իսկ այս տարի փոքրիկ Արմանը կմնա տատիկների հետ.“Գիտեմ, որ կկարոտի, բայց չենք կարող մեզ հետ տանել: Ամռանը, երբ ութ օրով համերգներով գնացել էինք Սյունիքի մարզ, կրկին առանց մեզ մնացել էր, բայց երբ “Skype”-ով խոսում էինք, արտասվում էր… մանավանդ Հայկոյի հետ շատ կապված է”:

Անահիտի եւ Հայկոյի որդին` մեկ եւ կես տարեկան Արմանը


BRAVO.am-ի հետ զրույցում Անահիտ Սիմոնյանը պատմել է, որ ամանորյա ուտեստներից նախընտրում է տարբեր աղցաններ համտեսել եւ չի սիրում “հայկական ամանորյա սեղանից անպակաս խոզի ազդրը”. “Սիրում եմ Նոր տարվա գիշերն ընտանիքի հետ անցկացնել տանը եւ շատ եմ ուզում, որ հաջորդ անգամ Արմանի հետ սեղան նստենք: Ինքս տարբեր ճաշատեսակներ պատրաստում եմ, մայրիկս էլ ինչ-որ ուտեստներ տալիս է, օրինակ` իշլի քյուֆթա, քանի որ դեռ չեմ կարողանում ինքնուրույն պատրաստել”:

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը


2013 թվականի ընթացքում Անահիտի ամենամեծ նպատակն ու ցանկությունն իր մոդելավորած հագուստի արտադրություն սկսելն ու խանութ բացելն է, ի դեպ, Լոնդոնում նա ելույթ է ունենալու կրկին իր մոդելավորած զգեստներից մեկով:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Top լուսանկարը` “ԷԼ Style” ամսագրի
Լուսանկարները` Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW