Անահիտ Սիմոնյանը որոշել է իր ձեռքով պատրաստած աքսեսուարների եւ բիժուտերիայի փոքրիկ բիզնես սկսել: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ ելույթներին հաճախ է կրում իր “հենդմեյդ” աքսեսուարները, նաեւ պատրաստում ու նվիրում է մտերիմներին.“Դեռ դպրոցական տարիներից ձեռագործ իրեր պատրաստել եմ. ասեղնագործությունից սկսած՝ ժապավենից աքսեսուարներով վերջացրած:): Նույնիսկ մասնակցել եմ ձեռքի աշխատանքի մրցույթների ու հաղթել եմ”:
Անահիտ Սիմոնյանի քրոջ՝ Մարիամի ականջօղերի հեղինակը հենց երգչուհին է
Ականջօղ պատրաստելն Անահիտի սիրելի զբաղմունքներից մեկն է. “Քույրս հավանում ու սիրով կրում է իմ գործերը: Բնական քարերով դեռ չեմ փորձել. սկզբնական շրջանում ավելի մատչելի նյութերից կպատրաստեմ, եթե մարդիկ հավանեն, այդ դեպքում կշարունակեմ ու կզարգացնեմ որպես բրենդ: Հետագայում գուցե դերձակիս հետ շարֆեր, գլխարկներ ու հագուստ կարենք”:
Երգիչ Հայկոյի կնոջ նպատակներից մեկը նաեւ հիմնական բիզնես ունենալն է. այժմ մտածում է գեղեցկության սրահ, սպա-կենտրոն բացելու մասին. “Ամենամեծ խնդիրը տարածքի հարցն է, որով հիմա զբաղվում ենք: Փոքր կենտրոնում ավտոկայանատեղի ունեցող վայրեր շատ քիչ կան, փնտրում ենք հարմարավետ տարածք”:
Անահիտ Սիմոնյանը գեղեցկության սրահ, սպա-կենտրոն բացելու մտադրություն ունի
Նոր տարին` նոր բնակարանում:)
Ի դեպ, Հայկոն ու Անահիտը վերջերս տեղափոխվել են իրենց նոր բնակարան. “Առանձնատուն չէ, հարմարավետ բնակարան է, որի դիզայնը մենք ենք արել՝ ես ու Հայկոն: Տղայիս սենյակն էլ մեր ուզած գույներով ենք ներկել: Հաճախ են ինձ հյուր գալիս ընկերուհիներս, մեր հարազատները եւ ընդհանուր ընկերները”:
Ինչպես հայտնել է երգչուհին, իր բացակայության ժամանակ փոքրիկ Արմանին խնամում է դայակը. “Տատիկներն էլ օգնում են, կարողանում եմ պահել տղայիս, բայց երկրորդ երեխա ունենալու համար դեռ շուտ է, ընտանիքում համալրում դեռ չի սպասվում”:
Հայկոն ու Անահիտն իրենց որդու հետ նոր բնակարան են տեղափոխվել
Երգը կհամատեղի բիզնեսի հետ
Երգչուհին նշել է, որ շարունակում է իր երաժշտական գործունեությունը, գարնանը նոր տեսահոլովակ կներկայացնի “Asta La Vista” երգի հիման վրա, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է. “Երգը գրել է Ռիչարդ Մադլենյանը: Հայկոն այս կատարումս շատ է հավանել, գործիքավորումն ինքն է արել: Ի տարբերություն “Տղա ա” երգի, որը չի սիրում, այս երգն իրեն դուր է գալիս:)”:
“Տեսահոլովակի համար պարային շարժումներ ենք բեմադրել. ես միայնակ կպարեմ: Երեւի թե մարտին պատրաստ կլինի: Նաեւ երգեր եմ գրում, որոնք դեռ կիսապատրաստ վիճակում են”,- ասել է Անահիտը:
“Չեմ կարող բոլորի ճաշակին համապատասխան լինել”. Անահիտ Սիմոնյան (Լուսանկարը` Prestige ամսագրի)
“Չեմ կարող բոլորի ճաշակին համապատասխան լինել”. Անահիտ Սիմոնյան
Իր վարսերի երանգն ու սանրվածքը հաճախ փոփոխող երգչուհին նշել է, որ գտել է իրեն համապատասխանող ամենալավ գույնը. “Կարծում եմ՝ սեւն իմ գույնն է, էլ չեմ ուզում մազերիս գույնը փոխել: Բայց չեմ վախենում ռիսկային փոփոխություններից: Գիտեմ, որ չեմ կարող բոլորի ճաշակին համապատասխան լինել: Եթե հարազատներս կամ գործի պրոֆեսիոնալները քննադատում են ինձ հետ կապված ինչ-որ բան, ես ընդունում եմ, որովհետեւ անկեղծ են, բայց կողմնակի մարդկանց կարծիքը չի կարող ազդել որոշումներիս վրա”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Անահիտի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: