×


Անատի Սաքանյան.«Դա հրապարակել են ինձ վատություն անելու համար»

Անատի Սաքանյանի մասնակցությամբ «Աջ, թե ձախ» ծրագրի չմոնտաժված տեսանյութի հայտնվելը համացանցում զայրացրել է դերասանուհուն: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մտադիր է բացահայտել այն տարածողին:

Անատի Սաքանյանը


«Ոչ ոք բարոյական իրավունք չունի հաղորդումն անպատրաստ վիճակում ներկայացնել: Դա արվել է ինձ վատություն անելու համար: Տեսանյութում, ինչպես տեսնում եք, ոչ մի վատ բան չկա, այն ուղղակի սովորական մոնտաժի կարիք ունի»,-ասել է դերասանուհին: 

Նա նշել է, որ վստահ է` հեղինակին շուտով կբացահայտեն.«Այս հարցն իմ կողմից չի անտեսվի այնքան ժամանակ, մինչեւ չգտնեմ նրան, ով, հաղորդման աշխատանքային տարբերակը համացանցում տեղադրելով, ուղղակի ուզում էր ինձ վատ իրավիճակի մեջ դնել: Շատ մարդիկ են զբաղվում այս հարցով, հեռուստատեսությունն էլ է հետաքրքրված գտնել նրան»:

Անատի Սաքանյանը


Անատիի խոսքով` Բաթումում իրականացված նկարահանումը նախատեսված էր եթեր հեռարձակել երկրորդ եթերաշրջանում.«Արտերկրում լինելու պատճառով չկարողացա մասնակցել առաջին եթերաշրջանի մյուս նկարահանումներին, բայց փայլուն հարաբերությունների մեջ եմ ծրագրի ողջ անձնակազմի հետ, հրավերն էլ մինչ օրս ուժի մեջ է, բայց ամեն ինչ կախված է իմ ծրագրերից. եթե հասցնեմ «Քարե դարդ» սիթքոմի հետ համատեղել, ապա շատ հանարավոր է` նոր եթերաշրջանում «Աջ, թե ձախ» հաղորդման հաղորդավարուհին ես լինեմ»:

Տեքստը՝ Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անատի Սաքանյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW