×


Անդոն կրկնակի հայր կդառնա

Անդրանիկ Հարությունյանը 2016 թվականին կրկնակի հայր կդառնա: Կամերային թատրոնի դերասանը BRAVO.am-ին հայտնել է, որ կնոջ հղիության լուրն իրեն անսահման երջանկացրել է.«Նույնիսկ սկսեցի թռվռալ»:

Անդոն` կնոջ հետ


Դերասան-հումորիստի դուստրը` 3-ամյա Էլենը, դեռ չգիտի, որ քույր կամ եղբայր է ունենալու: Մեզ հետ զրուցում Մերին նշել է, որ օրեր առաջ այս թեմայով հարցուփորձ է արել աղջկան.«Հետաքրքրվեցի` կցանկանա նոր բալիկ ապրի մեզ հետ, միանգամից ասաց` ապերիկ է ուզում»:

Անդոն` կնոջ հետ


Անդոն խոստովանել է, որ շատ է ցանկանում որդի ունենալ, քանի որ դուստր արդեն իսկ ունի, իսկ հարցին, թե կցանկանա բազմազավակ հայր լինել, հետեւյալն է պատասխանել.«Դա թողնում եմ Աստծո կամքին»:
BRAVՕ.am-ը թեթեւ հղիություն է մաղթում բոլոր ապագա մայրիկներին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Անդոյի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW