Կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը գլխավորել է Forbes-ի ամենահարուստ հայտնիների ցուցակը: Նրա կարողությունը գնահատվում է 7,1 միլիարդ դոլար:
79-ամյա Սփիլբերգը համաշխարհային կինոյի պատմության մեջ կոմերցիոն առումով ամենահաջողակ ռեժիսորն է։ Նա միլիոնավոր դոլարներ է վաստակել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են «Ծնոտները», «Յուրայի դարաշրջանի այգին», «Ինդիանա Ջոնսն» ու այլ աշխատանքներ։ Սփիլբերգը նաեւ DreaWorks ստուդիայի համահիմնադիրն է։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում շոուբիզնեսի ոլորտից ընդգրկված է 20 գործիչ։ Երկրորդն «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի ռեժիսոր Ջորջ Լուկասն (5,2 մլրդ դոլար) է, իսկ եռյակը 4,3 մլրդ-ով եզրափակում է բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը:
Քիմ Քարդաշյանն իր 1,9 մլրդ դոլար ունեցվածքով ութերորդ հորիզոնականում է: Ամենահարուստների թվում են նաեւ Վինս ՄակՄահոնը, Օփրա Ուինֆրին, Ջեյ Զին, Թեյլոր Սվիֆթը, Փիթեր Ջեքսոնը, Մեջիք Ջոնսոնը եւ ուրիշներ:


×
98





