×


Անդո Ղազարյանը

Անդո Ղազարյան.«Ինձ գրավել է սիրելիիս...»

«Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալի դերասան Անդո Ղազարյանի կարծիքով՝ սիրահարվածների կյանքն ամենահետաքրքիրն ու հաճելին է: Նա սիրո մասին իր պատկերացումներով կիսվել է BRAVO.am-ի հետ եւ բացահայտել նաեւ, թե ինչպես է սիրելին գրավել իրեն:

Սերն ամենագեղեցիկ ու հաճելի զգացմունքն է, եւ ես այն զգում եմ ընկերուհուս հանդեպ:):

Սեր առաջին հայացքից չկա, կա հրապուրանք:

Սիրահարվածները նման են իրար: Իմ օրինակով ասեմ` ես եւ սիրելիս նման ենք մեր աշխարհայացքներով եւ համակարծիք ենք ցանկացած հարցում:

Սիրո իմ եղանակը տարվա բոլոր եղանակներն են:

Կնոջ արտաքինում ինձ գրավում է… Ինձ գրավում է սիրելիիս արտաքինն առհասարակ, իսկ մասնավորապես՝ հայացքը:

Կինը նախ եւ առաջ պետք է կյանքի ընկեր լինի ամուսնու համար, նաեւ՝ լավ, խելացի մայր երեխաների համար:

Կյանքն առանց սիրո չեմ կարող ասել՝ ինչպիսին կլինի, չեմ էլ ուզում մտածել եւ պատկերացնել:

Երբ սիրում ես` սիրվում ես: Իսկ սիրված լինելը կյանքի հետաքրքրությունները վայելելու մեծ հնարավորություն է:

Հանուն սիրո պատրաստ եմ լուծել անգամ իմ ուժերից վեր հարցեր:

Անդո Ղազարյանը


Իմ սիրելին ունի բարձրագույն կրթություն:):

Սիրած էակի կողքին արթնանալը… Վա՜յ, սիրած էակի կողքին արթնանալը:):

Սերն իր մեջ աշխարհի բոլոր գույներն ունի:

Մինչ ամուսնանալը պետք է խուսափել վեճերից, հիվանդագին խանդից:

Իմ առաջին համբույրն անբացատրելի հաճույք էր:

Շուտ ամուսնանալ, թե ուշ, հարաբերական է: Երբ զույգը հասկանում է, որ պատրաստ է դրան, պետք է ամուսնանա:

Առաջին ժամադրությունը պետք է հետաքրքիր լինի երկուսի համար էլ:

Երբ սիրում ես, պետք է հավատարիմ լինես:

Աղջիկներին դուր է գալիս իմ մարդ տեսակը, իսկ այ, անծանոթ աղջիկներին չգիտեմ՝ իմ ինչն է դուր գալիս:):

Կամուսնանամ, երբ երկուսս էլ զգանք` ժամանակն է:

Չեմ սիրում աղջիկների, ովքեր չեն սիրում ապրել եւ լինել այնպիսին, ինչպիսին կան: Պետք չէ նմանվել ուրիշին. ամեն աղջիկ իր տեսակով լավն է, գեղեցիկ եւ հետաքրքիր:

Բլից հարցերը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անդոյի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW