×


XTREME. Վարդանյան եղբայրները կրկեսային նոր շոու ունեն

Հունվարի 31-ից հայտնի ուժային ակրոբատներ, Երեւանի «Վարդանյան եղբայրներ» կրկես-շապիտոյի հիմնադիրներ Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյանները հանդես կգան միանգամայն նոր՝ էքստրեմալ կրկեսային ծրագրով:

«XTREME-ն ադրենալինի, կրակի, արագության եւ մարդկային հնարավորությունների իրական պայթյուն է»,- նշում են հեղինակները եւ հավելում, որ հանդիսատեսը կվայելի աշխարհի կրկեսային արվեստի ամենավտանգավոր եւ ամենապահանջված ժանրերը՝ մեկ բեմում:

Ծրագրում ներառված են «Մոտո-գունդը»՝ հսկայական մետաղական գունդ, որտեղ մոտոցիկլիստները կատարում են հնարքներ, «Մահվան անիվը», կրակ, արագություն, բարձրություն եւ ռիսկ: Ժամանակակից բեմադրությունը լուսային լուծումներով եւ կինեմատոգրաֆիկ էֆեկտներով է:

«Սա պարզապես կրկես չէ, այլ էքշն-շոու է, որը լարված է պահում յուրաքանչյուր վայրկյան»,- ասում են կազմակերպիչները:


Կարդալ ավելին

Quality Sign BW