×


Անդրեա Բոչելին Երեւանում բացօթյա համերգ կտա

Անդրեա Բոչելին ապրիլի 22-ին համերգ կտա Երեւանի Ազատության հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք իտալացի աշխարհահռչակ տենորի պաշտոնական կայքից: 53-ամյա երգչի համերգային առաջիկա շրջագայությունների ցանկում առաջինը նշված է Հայաստանի անունը:   

Անդրեա Բոչելին ապրիլի 22-ին համերգ կտա Երեւանի Ազատության հրապարակում


Անվանի երաժշտին երեւանյան բեմում նվագակցելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը կղեկավարի դիրիժոր Մարչելո Ռոտան: Այս մասին էլ գրված է “Ֆեյսբուք"-ի՝ հատուկ երեւանյան համերգի համար ստեղծված էջում:

Անդրեա Բոչելին


Անդրեա Բոչելիի մասին. Իտալացի հայտնի երգիչը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 22-ին՝ թույլ տեսողությամբ, իսկ 12 տարեկանում կուրացել է ֆուտբոլային պատահարի պատճառով: 

BRAVO.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր նաեւ, որ անվանի երգիչն օրերս երրորդ անգամ հայր է դարձել:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW