Անդրեի ջինսային բիզնեսի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Դեռ 2005-ին երգիչն առաջին անգամ բարձրաձայնել էր իր անվամբ բրենդ ունենալու ցանկությունը, իսկ 2010-ին Միացյալ Նահանգներում տված հարցազրույցներից մեկի ժամանակ կրկնել այն, որից 10-ն ամիս անց ամերիկյան “Devine Luv” բրենդի կողմից ջինսային համատեղ հավաքածու ստեղծելու առաջարկ էր ստացել:):
Երգիչ, արդեն նաեւ դիզայներ Անդրեն
Ջինսն իրեն շատ նմանեցնող, իր մի մասը համարող Անդրեն երեկ Երեւանում ներկայացրել է “anDrenaLine”-ի առաջին 5 օրինակը, որոնք նախատեսված են տղամարդկանց համար: Երգչի ջինսային հավաքածուն ներառում է նաեւ “Devine Luv”-ի կանանց ջինսերի 12 մոդել:
“Այսօր ներկայացնում ենք “anDrenaLine”-ի տղամարդկանց 5 մոդելներ, որոնց հետ դիզայներական կապ ունեմ, իսկ կանանց նմուշները “Devine Luv”-ինն են, որոնք Հայաստանում ես եմ ներկայացնում: Նախապես ունեինք 8 նմուշ, սակայն այսօր կներկայացնեմ 5-ը. մյուս 3-ը կլինեն 2-րդ էտապի ժամանակ”,- BRAVO.am-ին ասել է Անդրեն ու հավելել, որ 5 մոդելից մեկն արդեն իր հագին է:):
“Ինձ համար կարեւոր է ջինսի ոչ միայն գեղեցիկ լինելն, այլեւ սազելը: Արդեն մի նմուշ հավանել եմ, մնում է հագնեմ ու ինձ սազի, բայց այստեղ շատ մարդ կա, ամաչում եմ հիմա փորձել:)”,-ասել է “վիտամինցի” Գարիկը:
Ի դեպ, ջինսային հավաքածուի երեւանյան ցուցադրումը կայացել է դիզայներ Ֆաինա Հարությունյանի բրենդային խանութի բացման ժամանակ, ում երգիչն ընտրել էր, որպես “anDrenaLine“ ջինսային առաջին հավաքածուի գործընկեր դիզայներ:
Դիզայներ Ֆաինա Հարությունյանը
“Անդրեն ինձ համար եղբոր պես է: Կարծում եմ`Անդրեի հետ առաջին անգամ ներկայանալն ինձ հաջողություն կբերի”,- BRAVO.am-ին ասել է Ֆաինան ու հավելել, որ իրենց նախագծած ջինսերի առաջին հինգ նմուշները սպասվածին համապատասխան են. “Միացյալ Նահանգներում դրանք վաղուց են ներկայացված, արդյունքներից շատ գոհ են, մեզ մոտ էլ ենք նման արձագանքների սպասում”:
Նշենք նաեւ, որ Անդրեն ասել է՝ պատրաստվում է քեռի դառնալ եւ մանկական հավաքածու ստեղծելու մտքեր ունի:):
Անդրեին ու Ֆաինային շնորհավորելու էին եկել Գարիկը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը եւ այլ հայտնիներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի լուսանկարներում:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Հեղինակային իրավունք.Օգտագործման կանոններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: