×


Անդրեն, R.P.-ն, Վիկան եւ ուրիշներ` Քրիստինե Պեպելյանի CD-ի շնորհանդեսին

Քրիստինե Պեպելյանը 2012 թվականի տարեվերջն իր համար նշանավորել է ձայնասկավառակի թողարկմամբ եւ շնորհանդեսով: Այսօր` դեկտեմբերի 25-ին, երգչուհու երկրպագուները, գործընկերներն ու մտերիմները նրան են ուղղել իրենց շնորհավորանքներն ու նվերները: Քրիստինեն միջոցառման վայրից մեկնել է բազմաթիվ ծաղիկներով :):  

Քրիստինե Պեպելյանը


Անդրեն, R.P.-ն, Անահիտ Շահբազյանը, Վիկա Մարտիրոսյանը, Հերմինե Ստեփանյանը, Արամ Նիկոլյանը եւ շատ ուրիշներ շնորհավորել են երգչուհուն, լուսանկարվել նրա հետ ու մակագրությամբ ձայնասկավառակ ստացել:

Քրիստինե Պեպելյանը, Անուշ Ալեքսանյանը եւ Անդրեն


Երգչուհու “Շնորհակալ եմ” ձայնասկավառակում  ընդգրկված է 12 երգ`  ներառյալ Արման Հովհաննիսյանի, Թաթա Սիմոնյանի հետ դուետները: Այս CD-ի երգերը գրվել են տարբեր հեղինակների կողմից` Րաֆֆի Ալթունյան,  Անուշ Ալեքսանյան, Արման Սարգսյան, Ռիչարդ Մադլենյան, Մանե Հակոբյան, Սերգեյ Կարինյան եւ այլք:

Քրիստինե Պեպելյանը


Քրիստինեն ոգեւորված է դրական արձագանքներից. “Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ պահում են ուշադրության կենտրոնում. նրանց շնորհիվ ինձ զգում եմ իրական արտիստ: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներիս, ինձ հավատացող մարդկանց, երգերիս հեղինակներին, լրատվամիջոցներին, որովհետեւ արտիստի համար շատ կարեւոր է, որ իր արած աշխատանքը լուսաբանվի”:

Վիկա Մարտիրոսյանը, R.P.-ն եւ Արամ Նիկոլյանը


“Հիմա լցված եմ դրական էներգիայով, շատ տպավորված եմ ու վստահ, որ ամբողջ գիշեր չեմ կարողանալու քնել: Շատ եմ ոգեւորվել, որ ինձ սիրող մարդիկ առաջին րոպեից եկել են, ժամեր շարունակ կողքիս են, չնայած` արդեն լուսանկարվել են, ձայնասկավառակը ստորագրել եմ, բայց միեւնույն է` չեն գնում”, - BRAVO.am-ին ասել է երգչուհին:

Քրիստինե Պեպելյանն իր նոր CD-ի շնորհանդեսին բազմաթիվ ծաղիկներ է նվեր ստացել


Երգահան Անուշ Ալեքսանյանը, որի հեղինակած “Երջանիկ եմ”-ը ձայնասկավառակի առաջին գործն է, մեզ հետ զրույցում նշել է` այս երգը գրել է` ճանաչելով նրան ու իմանալով նրա հոգեվիճակը. “Լուսավոր, մանրուքներից խնդիրներ չսարքող մարդ է: Լավ կլինի, որ մեր շուրջ այդպիսի մարդիկ շատ լինեն. ինչքան դրական մարդկանց հետ շփվեք, այնքան ձեր կյանքն էլ կլուսավորվի”:

Քրիստինե Պեպելյանը եւ Հերմինե Ստեփանյանը


R.P.-ն Քրիստինեի հետ մտերմացել է վերջինիս մենահամերգի փորձերին: Քրիստինեն նաեւ մասնակցել է այս երգչուհու հարսանիքին` կատարելով նրա ամենասիրելի “Պատահական չի լինում” երգը. “Կարծես իմ կյանքի պատմության մասին լինի, անչափ շատ եմ սիրում այն: Նաեւ սիրելով միշտ շնորհակալ լինել մարդկանց` հոգեհարազատ է “Շնորհակալ եմ” երգը: Ուրախ եմ, որ Քրիստինեի նման մարդ կա մեր շրջապատում, նրա հետ միշտ ուրախ է”:

Քրիստինե Պեպելյանն իր երկրպագուհու` Անիի եւ պարող ճուտիկի հետ :)


Երկրպագուներն էլ բացի լուսանկարվելուց ու ձայնասկավառակը ձեռք բերելուց, նրան նվերներ են մատուցել, Քրիստինեին հատկապես շատ է ուրախացրել պարող ճուտիկը, որը նրա հավատարիմ երկրպագու Անիի մտահղացումն է:

BRAVO.am-ը շնորհավորում է Քրիստինե Պեպելյանին եւ իր երկրպագուներին “Շնորհակալ եմ” ձայնասկավառակի թողարկման ու շնորհանդեսի առթիվ :):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW