×


Անի Երանյանը, Լիլուն եւ մյուսները` Դիանա Շատվերյանի ամանորյա հավաքածուի ցուցադրությանը

Ամանորին ընդառաջ դիզայներ Դիանա Շատվերյանը “InLove”-ում  ներկայացրել է իր մոդելավորած երեկոյան եւ կոկտեյլային զգեստների նոր հավաքածուն: Հյուրերն ուսումնասիրել են նոր նմուշները` ունկնդրելով “Con Alma” ջազ բենդի հնչեցրած երաժշտությունը:

Անի Երանյանը եւ Դիանա Շատվերյանը


Մոդելավորողն իր նոր հավաքածուի մեջ ընդգրկել է համաշխարհային նորաձեւության այն թրենդները, որոնք այժմ ակտուալ են Հայաստանում եւ գնորդների կողմից պահանջարկ ունեն: Դիանան խորհուրդ է տալիս Ամանորին կրել շագանակագույն, ոսկեգույն կամ սեւ զգեստ` խոշոր վզնոցներով ու աքսեսուարներով. “Այժմ ավելի նորաձեւ են նուրբ ու կիսաթափանցիկ գործվածքները, նաեւ գունեղ հուլունքներով մազակալներն ու զարդերը”:

Դիզայներ Դիանա Շատվերյանը

Դիզայներ Դիանա Շատվերյանի մոդելավորած զգեստներից


Դիզայները BRAVO.am-ին ասել է, որ ոգեշնչվում է Լեդի Գագայի, Բեյոնսեի կերպարներից, բայց նաեւ չկա այնպիսի մեկը, որի հետ շատ է ցանկանում աշխատել. “Կան համաշխարհային դեմքեր, որոնց հաճախ փոփոխվող կերպարներն առաջին հերթին հաճույք են պարգեւում նրանց հետ աշխատող դիզայներներին: Ես էլ աշխատում եմ հայ երգիչ-դերասանների հետ”:

Դիանա Շատվերյանը եւ Լիլուն


Դիանան համագործակցում է Անի Երանյանի, Լիլուի, Օլգա Այվազյանի եւ այլոց հետ. “Բեմական զգեստներ կարելիս անպայման հաշվի ենք առնում բեմական կերպարը, մարմնի կազմվածքը, չէ որ պարտավոր եմ ընդգծել անհատականությունը: Անպայման հաշվի եմ առնում հագուստը կրողի ճաշակն ու կարծիքը”:

Դիզայներ Դիանա Շատվերյանի մոդելավորած զգեստներից


Սերիալային դերասանուհի Անի Երանյանը, որը հյուրերի թվում էր, կրում էր դիզայների զգեստներից մեկը: Նրա փոխանցմամբ` վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր միջոցառումներին ու երեկույթներին ներկայանում է Դիանա Շատվերյանի մոդելավորած զգեստներով. “Իմ առօրյա սպորտային ոճից դուրս նկարահանումների ժամանակ միշտ կրում եմ նրա ստեղծած շապիկները, զգեստներն ու աքսեսուարները: Իրար լավ հասկանում ենք եւ կարողանում ենք ստանալ իմ բեմական կերպարը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW