×


«Ամուսնուս հանդիպեցի իմ կյանքի ամենակրիտիկական պահին». Արուսիկ Մկրտչյան

Արուսիկ Մկրտչյանը (դիջեյ Վակցինա) նշել է, որ ամուսնուն՝ Հովհաննես Ամիրյանին, հանդիպել է իր կյանքի ամենակրիտիկական պահին:

«Նա հայտնվեց, երբ ֆիզիկական եւ հոգեբանական հյուծվածությունս հասել էր առավելագույնի։ Մեր հանդիպման նախօրեին մազով մահից էի «պրծել», հաջորդ օրն էլ պետք է շտապ վիրահատվեի։ Հենց հիվանդանոցում էլ շատ պատահական կերպով հանդիպեցինք, ու մեր պատմությունը դարձավ շատերի համար հեքիաթային ու անիրական»,- Ինստագրամում գրել է Մկրտչյանը:


Ավելի վաղ «HerMine Dialog» հաղորդմանը նա մեջբերել էր ամուսնու խոսքերը. «Ինձ հետաքրքիր է մեր կյանքը՝ այս պահից սկսած: Մինչ այս ինչո՞ւ է այդպես ստացվել, իմ գործը չէ. քննարկելու, առավել եւս քննադատելու կամ պիտակավորելու հարց չունեմ»։ 

Արուսիկը նշել էր, որ Հովհաննեսի առողջ դատողության ու ադեկվատության համար անսահման շնորհակալ է նրան այդպիսին դաստիարակողներին. «Բոլորն էլ շրջապատում կարող են ընդունել տղամարդու ընտրությունը, եթե նա հստակ է իր դիրքորոշման մեջ։ Ամուսնուս առողջ մոտեցումներն առհասարակ կյանքի հանդեպ, իմ երեխաների ու իմ նկատմամբ ամեն ինչ իր տեղը գցեցին»։

Զույգի դուստր Սոֆիան ծնվել է 2022 թվականին: Արուսիկը եւս 2 որդի:

Կարդալ ավելին

Quality Sign BW