×


Անի Երանյան.\"Ինչքա՞ն կարելի է, որ ես հազարավոր մարդկանց տանը լինեմ\"

Անի Երանյանի ծննդյան 22-ամյակի առթիվ կազմակերպված խնջույքի, հոբելյարի ստացած նվերների եւ Մովսես Երեմյանի հետ հարաբերությունների մասին BRAVO.am-ն երեկ պատմել է:   Մեզ հետ զրույցում դերասանուհին նաեւ տեղեկացրել է, որ շուտով կավարտվի “Գեներալի աղջիկը” սերիալն ու ինքը տեւական ժամանակով կմեկնի Մոսկվա:

Անի Երանյանը


 “Ժողովուրդն ինձնից պետք է հանգստանա. ինչքան կարելի է հազարավոր մարդկանց տանը լինել: Այս սերիալից հետո այլ նախագծերում չեմ նկարահանվի, այստեղի բոլոր գործերս հետաձգելու եմ ու գնամ հայրիկիս մոտ: Որոշ գործեր ունեմ, թեեւ աշխատելու նպատակով չեմ գնում, բայց անակնկալով կվերադառնամ”,-նշել է նա:

Անի Երանյանը


Անին իր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էր, որ ցանկանում է երգել, ներկայացումներում խաղալ, բայց աշխատանքային բոլոր գործերը հետաձգել է. “Ես ու սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը թատրոնում ներկայացում բեմադրելու մտադրություն ունեինք, գործի որոշ մասն արված էր, բայց մեր ժամանակի մեծ մասն անցնում էր նկարահանման հրապարակում եւ փորձերը մղել էինք երկրորդ պլան: Հիմա աշխատանքները դադարեցրել ենք, բայց ներկայացման մասին չենք մոռացել”:

Անի Երանյանը


“Որքան մարդ մեծանում է, նպատակներն էլ իր հետ մեծանում են: Հիմա նոր հեռուստասերիալում կամ ֆիլմում նկարահանվելու նպատակ չունեմ: Այժմ մտածում եմ իմ անձնական երջանկության մասին: Չեմ բացառում, որ հետո նորից սերիալում կխաղամ ու կերեւամ հեռուստաէկրաններին, բայց հիմա դադար եմ վերցնում”, -ասել է սերիալային դերասանուհին:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Անի Երանյանի անձնական արխիվից եւ "Դոմինո" փրոդաքշնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW