×


Անի Երանյան. “Իբր ես ցանկացել եմ Մոսոյին սպանել”

Անի Երանյանի ու Մովսես Երեմյանի սիրային հարաբերությունների մասին BRAVO.am-ը պատմել է: Օրերս լուրեր են տարածվել, թե սերիալում միասին նկարահանվող զույգը բաժանվել է, Անին էլ ծանր է տանում բաժանումը:

Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը


BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին նշել է, որ բամբասանքը չի համապատասխանում իրականությանը. “Չգիտեմ, թե ով է այս ծիծաղելի պատմության հեղինակը: Իբր ես ցանկացել եմ Մոսոյին սպանել, ինձ էլ հետը: Ոմն մեկի կողմից մտածված սուտ ինֆորմացիա է: Վերջերս հաճախ են նման բաներ պատահում, առանձնապես ուշադրություն չեմ դարձնում”:

Անիի կարծիքով` նմանատիպ լուրերի պատճառը միգուցե այն է, որ որոշ մարդիկ չեն ուզում իրենց միասին տեսնել.“Երեւի Մովսեսին շատ են սիրում, կարող է խանդում են, իսկ ինձ չսիրելով՝ նման տեղեկություններ են տարածում: Տարբեր մարդիկ տարբեր դաստիարակություն ու մակարդակ ունեն: Մեզ մոտ ամեն ինչ լավ է”:

“Ոչ ոք չի կարող ականատես լինել իմ ու Մովսեսի փոքր վեճերին”. Անի Երանյան


 Սերիալի դերասանուհին նաեւ հետեւյալն է նշել.“Ոչ ոք չի կարող ականատես լինել իմ ու Մովսեսի փոքր վեճերին, քանի որ մեր անձնականն ուրիշների ներկայությամբ չենք քննարկում ու հանրային չենք դարձնում: Եթե ինչ-որ հարցի շուրջ խնդիր ենք ունենում, երկուսով առանձին պարզաբանում ենք, անցնում գնում է: Մեզ թույլ չենք տա դրսում իրար վրա գոռալ”:

Անի Երանյանը հերքել է իր եւ Մովսեսի բաժանության մասին լուրը


Անի Երանյանը շեշտել է, որ գրեթե բոլոր միջոցառումներին սիրելիի հետ է գնում.
“Եթե միասին չենք լինում, ուրեմն աշխատանքի մեջ եմ կամ ընկերներիս հետ: Միայնակ բարեր ու ակումբներ չեմ գնում, ես իմ չափը գիտեմ: Հանրությանը հայտնի մարդիկ, այդ թվում` նաեւ ես, ավելի ուշադիր ենք մեր պահելաձեւի մեջ, որովհետեւ ամեն փոքր բան աչք է ծակում”:

Դերասանուհու խոսքերով` վերջերս իրենց հաճախ են հարցնում նշանադրության մասին. “Չենք պլանավորել, դեռ վայելում ենք մեր կյանքը, աշխատանքը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Երանյանի անձնական արխիվից եւ "Luxury" ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW