×


Անի Պետրոսյան.“Հետաքրքիր է` որն է լինելու իմ անձի շուրջ հաջորդ հորինվածքը”

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անի Պետրոսյանը նախատեսում է 2015-ին աշխատանքում լինել նախորդ տարվանից ոչ պակաս ակտիվ եւ հանդես գալ նոր դերերով ինչպես ներկայացումներում, այնպես էլ սերիալներում եւ ֆիլմերում: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ “Ամնեզիա”-ի ավարտից հետո տարբեր հեռուստաընկերություններից ստացել է նոր առաջարկներ, որոնք հիմա քննարկման փուլում են:

Անի Պետրոսյանը


Մեր հարցին, թե ինչպես է կարողանում միմյանցից խիստ տարբեր դրամատիկական եւ կատակերգական կերպարներ ստեղծել, Անին հետեւյալն է պատասխանել. “Շնորհակալ եմ Աստծուն եւ բնությանն ինձ տրված դերասանական հմտությունների համար, եւ նաեւ շնորհակալ եմ այն ռեժիսորներին եւ սցենարիստներին, ովքեր թե՛ թատրոնում, եւ թե՛ ֆիլմերում ինձ չեն տեսել միայն մեկ կերպարում: Այո, կան դերասաններ, ովքեր միշտ նախընտրում են միօրինակ կերպարներով հանդես գալ, կամ էլ նրանց բախտը չի ժպտացել, բայց ես հպարտանում եմ հենց այն փաստով, որ կարողացել եմ տարբեր կերպարներ մարմնավորել եւ, ամենակարեւորը, սիրվել ու համոզել իմ հանդիսատեսին”:

Դերասանուհին նշել է, որ իր անձի շուրջ եւս հանրությունը հյուսում է բազմաթիվ ասեկոսեներ, սակայն եթե առաջ սրտնեղում էր դրանցից, հիմա ժպիտով է ընդունում, ավելին, արդեն իրեն էլ է հետաքրքիր, թե հաջորդ հորինվածքը որն է լինելու. “Վերջերս կարդացի, թե իբր ես եւ Ռիչարդ Մադլենյանը միասին ենք եղել: Միանգամից հերքեմ` մենք ընդամենը լավ գործընկերներ ենք”:

Անի Պետրոսյանը


Անի Պետրոսյանը շեշտել է, որ խստապահանջ է կողակից ընտրելու հարցում.“Ցավոք սրտի, սիրտս զբաղված չէ: Սիրելիս պետք է ուժեղ ոգի ունենա, օժտված լինի տղամարդկային հատկություններով, պետք է պարտադիր լինի ազնիվ եւ տաղանդավոր իր ընտրած ոլորտում”: Հարցին, թե ինչպես կարելի է հասկանալ, որ սիրահարվել ես, նա պատասխանել է.“Երբ սիրահարվես, ուզես, թե չուզես, կզգաս”:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport