Ներկայացնում ենք հուլիսի 12-ից 18-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
«Հայկ եւ Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» ստվերախաղ՝ համանուն պատկերապատման մոտիվներով, եւ ստվերախաղի տիկնիկների վարպետաց դաս
Ծրագրում ներառված են շրջայց Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում, զրույց ավանդական ստվերախաղքի մասին, ստվերային ներկայացում, ստվերախաղի տիկնիկների վարպետաց դաս, թեմատիկ խաղ:
Հուլիսի 12-ին, ժամը 17:00-ին
«Էնկի» ստվերների շարժական թատրոն
Տարիք՝ 6+
Մուտքավճարը՝ 5000 դրամ
Հասցե՝ Մուրացանի փող., 79 շենք, Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «Էնկի» ստվերների շարժական թատրոն
Լեգոյի մրցաշար
«Ռեյմա» խանութ-սրահը հրավիրում է երեխաներին միանալ մրցաշարին, որը կանցկացվի 3 փուլով, իսկ առաջին 3 տեղերը զբաղեցնողները կստանան հատուկ նվերներ։
Հուլիսի 14-ին, ժամը 17:00-ին
Տարիք՝ 7-10
Նախապես գրանցվել՝ այս հղումով:
ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Վիշապաքարի գաղտնիքը»
«Տարբեր» ակումբը հրավիրում է երեխաներին քննարկելու «Վիշապաքարի գաղտնիքը» գիրքը: Միջոցառման հատուկ հյուրը կլինի գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանը:
Հուլիսի 12-ին, ժամը 17:00-ին
«Տարբեր» ակումբ
Տարիք՝ 6+
Հասցե՝ Աբովյան 7, «Զանգակ» գրատուն
Մասնակցության արժեքը՝ 3500 դրամ
Մասնակցելու համար զանգահարել (011) 223366 հեռախոսահամարով կամ գրանցվել այս հղումով:
Լուսանկարը՝ «Զանգակ» գրատուն
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Դիսնեյի երաժշտական հրաշքները տանիքում
Disney-ի մուլտֆիլմերի սիրված մեղեդիները լարային քառյակը կկատարի բաց երկնքի տակ՝ Երեւանի կենտրոնում: Մեծերը կվերհիշեն իրենց մանկության երաժշտությունը, իսկ երեխաները կվայելեն իրենց սիրելի մեղեդիները նոր ու վառ հնչողությամբ, ինչպես նաեւ կդիտեն թեմատիկ տեսաշար, որը կցուցադրվի համերգի ընթացքում։
Հուլիսի 12-ին, ժամը 21:00-ին
Հասցե՝ Ամիրյան 2, Holiday Inn Yerevan
Տոմսերի արժեքը՝ սկսած 5000 դրամից
Գնել տոմս՝ այս հղումով։
Ջազ երեխաների համար
Նախագծի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազ երաժշտությանը՝ իրենց համար հասանելի եւ հետաքրքիր ձեւաչափով: Մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակմամբ, փայլուն ջազ երաժիշտների կատարմամբ։
Հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Հասցե՝ Աբովյան 2
Տոմսերի արժեքը՝ 3000 - 7000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
ԱՐՇԱՎՆԵՐ
Գեղամասարի ջրվեժներ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է ուղեւորվել Գեղարքունիքի մարզ՝ զովանալու։ Արշավը կսկսեն Գեղամասար գյուղից ու գետի հունով կբարձրանան՝ բացահայտելու 3 ջրվեժից բաղկացած կասկադը։
Հուլիսի 12-ին, ժամը 08:30-19:30
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8500 դրամ
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Բարեկենդանի հետքերով»՝ ըստ Հ․ Թումանյանի հեքիաթների
Հուլիսի 17-ին, ժամը 18:00
ՀանդArt
Հասցե՝ Բյուրական, ՀանդArt այգի
Տոմսերի արժեքը՝ 5000-7000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Պոչատ աղվեսը»
Հուլիսի 12-ին, ժամը 12:00-ին, 14:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Գազարագույն զատիկի կորած կետիկները» ինտերակտիվ տիկնիկային ներկայացում
Հուլիսի 13-ին, ժամը 12:00-14:00
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-10
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «Հեքիաթերեն» տիկնիկային թատրոն
«Դավիթը եւ կախարդական մատյանը»
Հուլիսի 17-ին, ժամը 17:00-ին
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Մերի Փոփինս»
Հուլիսի 13-ին, ժամը 17:00-ին
Թատրոն տանիքում
Տարիք՝ 3+
Հասցե՝ Հալաբյան 22/5 (Սաս պլազա)
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Կոկորդիլոսը»
Հուլիսի 12-ին, ժամը 16:00, 18:00
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: