×


Անի Քրիստին պատմել է ավտովթարի մանրամասները

BRAVO.am-ն այսօր տեղեկացրել է  Անի Քրիստիի` ավտովթարի ենթարկվելու մասին եւ խոստացել պարզել դեպքի մանրամասները: Քիչ առաջ մեզ հետ զրույցում երգչուհին պատմել է, որ “վթարը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ փողոցում”:

Անի Քրիստին


“Շտապում էի ընկերուհուս մոտ, որի բալիկը տանն անզգույշ խաղալու հետեւանքով վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Արդեն մոտ էի հիվանդանոցին, երբ դեպքը պատահեց”,- BRAVO.am-ին պատմել է Անին:

Անի Քրիստիի ավտոմեքենան վթարից հետո


Նա նշել է, թե “զուգահեռ ընթացող ավտոմեքենան ուժեղ հարվածել է իր մեքենային այն ժամանակ, երբ ինքը փորձել է ձախ թեքվել”: Երգչուհին եղել է  “Range Rover Evoque” 2012 թվականի արտադրության ավտոմեքենայով, որը իր փոխանցմամբ` “վերջնականապես ջարդված է”: 

“Ամեն ինչ անցյալում է: Փառք Աստծո, որ ինձ վտանգ չի սպառնում”,- ասել է Անի Քրիստին:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW