×


“Անի” հյուրանոցի մասին ի՞նչ են պատմել Արմեն Էլբակյանը եւ Չիկոն

Դեկտեմբերի 16-ին, ժամը 21:30-ին “Արմենիա” հեռուստաընկերության եթերում կլինի Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” հեռուստատեսային նախագծի 11-րդ հաղորդումը` “Անի” հյուրանոցի մասին:

“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը


Հաղորդման մեջ իրենց հիշողություններն են ներկայացնում ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, երաժիշտ Արմեն Թութունջյանը` Չիկոն, Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը, շինարար Կառլեն Ղարիբյանը: Հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը:

Ջազմեն Արմեն Թութունջյանը` Չիկոն


“Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակում արդեն եթեր են հեռարձակվել “Էրեբունի-Երեւան” շատրվանների, “Կոզիրյոկ” սրճարանի, “Կասկադի”, “Կարապի լճի”, Մանկական երկաթուղու, “Էներգետիկների շենքի”, “Մարգարյան հիվանդանոցի”, “Մոսկվա” կինոթատրոնի, նախկին Կենտրոնական հանրախանութի եւ Կայարանի շենքի մասին պատմող հաղորդումները:

Դերասան, ռեժիսոր Արմեն Էլբակյանը


Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “ԹՈՒՄՈ Դիզայն” ընկերության հետ:

BRAVO.am
Լուսանկարները` “ԹՈւՄՈ Դիզայն”-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW