×


Անի Ավդալյանի 35-ամյակը Մալդիվներում

Հոկտեմբերի 15-ը կրկնակի տոնական էր Անի Ավդալյանի համար: Երեկ նա նշում էր ծննդյան 35 եւ ամուսնության 5-ամյակները: Այս օրերին Մալդիվյան կղզիներում գտնվող վարսահարդար-ոճաբանը BRAVO.am-ին ասել է, որ իրեն անսահման գնահատված է զգում:

«Առաջինը տղայիս կնքահայրն է շնորհավորել, որին հաջորդեցին գործընկերներիս ու մտերիմներիս հեռախոսազանգերն ու նամակները: Շատ եմ սիրում ծննդյանս օրն ու ամեն տարի այդ օրը բարձր տրամադրություն եմ ունենում, տխրելու պատճառ չունեմ: Այնքան ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ եմ լսում, որ նույնիսկ ամաչում եմ, քանի որ իմ զբաղվածության պատճառով ոչ միշտ եմ կարողանում մարդկանց ուշադրության կենտրոնում պահել»,- ասել է Անին:

Անի Ավդալյանն՝ ամուսնու հետ


Նրա խոսքով՝ այս տարեդարձն ամենաանմոռանալին ու տպավորիչն էր. «Ծառի վրան ենք նշել ծնունդս:): Առհասարակ, այստեղ ամեն բան այնքան գեղեցիկ ու տպավորիչ է, որ հնարավոր չէ մոռանալ: Հյուրանոցի անձնակազմն էլ ինձ հաճելի անակնկալ է մատուցել»:

Ոճաբանը խոսել է նաեւ երազանքներից.«Դեռ փոքրուց ամեն ինչ արել եմ իմ բոլոր նպատակներին հասնելու համար: Քայլ առ քայլ կառուցել եմ այն ամենն, ինչի մասին երկար տարիներ երազել եմ: Շատ լավ հիշողություն ունեմ ու չեմ մոռանում բոլոր այն մարդկանց, ովքեր գոնե չնչին մի բանով ինձ աջակցել են: Միայն նրանց շնորհիվ է, որ ես դարձել եմ այն, ինչ այժմ կամ»:

Անի Ավդալյանը


Այս տարի լրանում է Անիի աշխատանքային գործունեության 20 տարին. «Ցանկություն ունեմ մեկ անգամ եւս ներկայացնել այն բոլոր գործերը, որոնք տարիների ընթացքում ստեղծել եմ: Ուզում եմ մեկ անգամ էլ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր վստահել են ինձ ու նպաստել իմ կայացմանը»,- եզրափակել է հոբելյարը:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Ավդալյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport