×


Փանքեյքներ, «Եղանակներ-եղանակներ», Թաքնված ջրվեժ եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը կայանալիք երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Փանքեյքներ հատապտուղներով եւ շոկոլադով

«Ես ու դու» խոհարարական դպրոցը հրավիրում է վարպետության դասի, որի շրջանակում երեխաները պատրաստելու են փանքեյքներ:

Սեպտեմբերի 26,   ժամը 12:00-13:30

Արժեքը` 12000դր.
Տարիք՝ 10-17
Հասցե՝ Չայկովսկու 30
Մանրամասները՝ այս հղումով։  

Լուսանկարը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Համերգ՝ փոքրիկների համար

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա համերգ փոքրիկների համար՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ։ Հատուկ հյուրն այս անգամ սիրված մանկական երգերի հեղինակ Արգինա Հարությունյանն է։

Սեպտեմբերի 27, ժամը 12:00-ին

Հասցե՝ Արշակունյաց 28
Մուտքավճար՝ 1 երեխա` 2000 դրամ, ծնող եւ երեխա` 3000 դրամ
Մանրամասները՝ այս հղումով:

«Եղանակներ- եղանակներ»

«Եղանակներ-եղանակներ» ներկայացումը վառվռուն մի երաժշտախաղ է, որում մի խումբ աղջիկներ երգերով ու թատերական խաղարկությամբ հեքիաթներ են պատմում տարվա եղանակների, իրենց սիրելի գյուղի մեծերի ու փոքրերի, կենդանիների, բնության մասին՝ անսպասելի միջոցներով շփման մեջ մտնելով միմյանց եւ հանդիսատեսի հետ։

Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին  

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարան
Տարիք՝ 4+
Հասցե՝ Աբովյան 51/1  
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ «4 Peaks Alpine Club»


ԱՐՇԱՎՆԵՐ

Թաքնված ջրվեժ

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է ուղեւորվել Տավուշի մարզ՝ թեթեւ ու գեղեցիկ աշնանային քայլարշավի։  Երեխաները քայլելու են դեպի Թաքնված ջրվեժ, իսկ արշավի ավարտին այցելելու են Հաղարծնի վանք։ Արշավը հարմար է նաեւ սկսնակ եւ արշավային փորձ չունեցող երեխաների, ինչպես նաեւ ծնողների համար։

Սեպտեմբերի 27,  ժամը 09:15-18։00

Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը՝ 9000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

Մաթոսավանք

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է մեկնել Տավուշ՝ աշունը վայելելու ու արշավելու։ Քայլքը սկսվի Դիլիջան քաղաքից. փոքրիկները անտառի արահետներով կքայլեն դեպի միջնադարյան Մաթոսավանք։ Արշավի ընթացքում գետի մոտ՝ խարույկի շուրջ, դադար կլինի։

Սեպտեմբերի  27-ին,  ժամը 10:00-17:30

Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Ալադին»

Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին  

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն


«Երկարագուլպա Պեպպին»

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին  

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Իսահակյան փող., 28 շենք
Տոմսերի արժեքը՝ 2500-6000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Մոխրոտիկը»

Սեպտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին  

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք  
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Թոմ Սոյերի արկածները»

Սեպտեմբերի 30-ին, ժամը 17:00-ին  

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք  
Տոմսերի արժեքը՝ 1500
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Համազգային պետական թատրոն


«Բարկանո՞ւմ ես»

Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին  

Համազգային պետական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Անրի Վերնոյ 3
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Հեքիաթներ․ Հովհաննես Թումանյան

Սեպտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին  

Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Վարդանանց փող., 18 շենք  
Տոմսերի արժեքը՝ 2000
Գնել տոմս՝ այս հղումով:

«Փոքրիկ Իշխանը»

Հոկտեմբերի 2-ին, ժամը 20:00-ին  

«Փոքր թատրոն» գեղագիտության ազգային կենտրոն
Տարիք՝ 14+
Հասցե՝ Աբովյան 11
Տոմսերի արժեքը՝ 4000-5000
Գնել տոմս՝ այս հղումով:

«Մոխրոտը»

Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին  եւ 19.00-ին

Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Պապ թագավորի 26  
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Կարդալ ավելին

Quality Sign BW