×


Անի Երանյան.«Դա իսկապես այնքան էլ հեշտ չէ»

Անի Երանյանն օրերս հանդիպում է ունեցել իր ռուսաստանաբնակ երկրպագուների հետ: Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցած միջոցառման մանրամասները եւ լուսանկարներ տրամադրել:

«Մոսկվայում նման հանդիպում կազմակերպելը ռիսկային էր, քանի որ այստեղի ռիթմը բավական տարբերվում է: Բայց ի ուրախություն ինձ եւ իմ պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի, սպասվածից շատ մարդիկ էին եկել` տղաներ, աղջիկներ, մեծեր` իրենց թոռնիկների եւ երեխաների հետ», - պատմել է Անին եւ նշել, որ շատ տարբեր հարցերի շուրջ են զրուցել. «Խոսեցինք Մոսկվա տեղափոխվելուս պատճառի, հետագա գործունեությանս մասին»:

Անի Երանյանը հանդիպել է ռուսաստանաբնակ երկրպագուներին


Դերասանուհի-երգչուհու խոսքով` երկրպագուներին ուրախացրել է այն լուրը, որ առաջիկայում նոր երգով հանդես կգա, ինչն էլ շարունակական բնույթ կկրի:

Անի Երանյանը հանդիպել է ռուսաստանաբնակ երկրպագուներին


Նա նշել է նաեւ, որ առաջիկայում նախատեսում են նման հանդիպում ունենալ Երեւանում եւ հնարավոր է՝ Հայաստանի այլ քաղաքներում:

Անի Երանյանը հանդիպել է ռուսաստանաբնակ երկրպագուներին


Մեր զրույցի վերջում Անին եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին, որոնց թվում եղել են նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներից հատուկ այս հանդիպմանը մասնակցելու համար Մոսկվա եկած հայեր.«Շնորհակալ ենք իրենց ժամանակից մի քանի ժամ մեզ տրամադրելու համար: Շնորհակալ ենք նաեւ դեսպանատան աշխատակիցներին, որ մեծ ոգեւորությամբ եւ սիրով ընդունեցին մեզ: Դա իսկապես այնքան էլ հեշտ չէ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Շահբազյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport