“Շանթ”-ով հեռարձակվող “Անծանոթը” հեռուստասերիալի գլխավոր հերոսներ Ալիկն ու Արամը` Վահագն Գալստյանն ու Սարգիս Գրիգորյանը, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, այս աշնանից իրենց ընկերությունն ամրապնդել են սանիկի եւ քավորի կարգավիճակներով:
Վահագն Գալստյանի ընտանիքը
“Կինս կնքված է շատ վաղուց, ցանկություն ունեի ինքս էլ մկրտվելու: Երեխաներս նույնպես մկրտված չէին: Վերջապես վերջնական որոշեցինք ու կազմակերպեցինք արարողությունը: Մկրտությունը կատարվել է Սուրբ Սարգիս եկեղեցում”,-ասել է դերասանը:
Սարգիս Գրիգորյանը եւ Վահագն Գալստյանը քավոր եւ սանիկ են դարձել
Եվ այսպես, Սարգիս Գրիգորյանի սանիկներն են ընկերը` Վահագնը` իր 7-ամյա դստեր` Լիլիի եւ 3 տարեկան որդու` Հայկի հետ:): Դերասանի ընտանիքը մեզ հետ զրույցում նշել է, որ շատ է կարեւորում կնքահոր դերը. “Այդ պատճառով ցանկանում էինք այնպիսի մեկին ընտրել, որը սրտացավ, ջերմ ու մտերիմ կլինի երեխաներիս ու մեր ընտանիքի հետ: Սարգիսն իմ վաղեմի ընկերն է, միասին ենք սովորել… Սիրով համաձայնեց”:
Սարգիս Գրիգորյանը եւ Վահագն Գալստյանը քավոր եւ սանիկ են դարձել
“Մկրտությունը ցանկացած քրիստոնյայի համար կարեւորագույն արարողություններից է: Փորձում ենք ապրել քրիստոնյային վայել”,-ասել է Վահագն Գալստյանի կինը` Շուշան Ղազարյանը:
Ինչպես նշել է Վահագնը, դեկտեմբերին էլ ինքն է լինլու կնքահոր դերում. “Շուտով մեզ հարազատ դարձած հարեւանի աղջիկների կնքահայրն եմ դառնալու: Մեծ պատասխանատվություն է: Անկեղծ ասած` հուզվում եմ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վահագն Գալստյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: