BRAVO.am-ի սիրային բլից հարցերին պատասխանել են Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը: Թե որքանով են նման կամ տարբեր սիրո մասին դերասան-ամուսինների պատկերացումները, կարդացեք նյութում, որն ուղեկցվում է նոր ֆոտոշարքի կադրերով:
Աննա. Սերը լավագույն զգացումն է:
Մովսես. Սերը կփրկի աշխարհը:
Աննա. Սիրել՝ նշանակում է ապրել:
Մովսես. Սիրել՝ նշանակում է չկարողանալ բացատրել, թե ինչ է նշանակում սիրել:
Աննա. Այո, կա սեր առաջին հայացքից:
Մովսես. Այո, կա սեր առաջին հայացքից:
Աննա Սիմոնյանը եւ Մովսես Երեմյանը
Աննա. Սիրահարվածները նման են այլմոլորակայինների:
Մովսես. Սիրահարվածները նման են պինգվինների:
Աննա. Սիրո իմ եղանակը գարունն է:
Մովսես. Սիրո իմ եղանակն աշունն է:
Աննա. Տղամարդու արտաքինում ինձ գրավում են խելացի աչքերը, վանում են բաց գույնի մազերը:
Մովսես. Կնոջ արտաքինում ինձ գրավում է բնական գեղեցկությունը, վանում են արհեստական միջամտությունները:
Աննա. Տղամարդը պետք է լինի ուշադիր:
Մովսես. Կինը պետք է լինի հնազանդ:
Աննա. Կյանքն առանց սիրո չեմ պատկերացնում:
Մովսես. Կյանքն առանց սիրո... Չկա սեր` չկա կյանք:
Աննա. Երբ սիրում ես, ժպտում ես:
Մովսես. Երբ սիրում ես, երջանիկ ես:
Աննա. Հանուն սիրո պատրաստ եմ գրեթե ամեն ինչի:
Մովսես. Հանուն սիրո պատրաստ եմ գրեթե ամեն ինչի:
Աննա Սիմոնյանը եւ Մովսես Երեմյանը
Աննա. Սիրած էակի կողքին արթնանալը երջանկություն է:
Մովսես. Սիրած էակի կողքին արթնանալը պարտադիր է:
Աննա. Սերը կարմիր է:
Մովսես. Սերը բաց փիրուզագույն է:
Աննա. Մինչ ամուսնանալը պետք է հասունանալ:
Մովսես. Մինչ ամուսնանալը պետք է համոզված լինել, որ սիրում ես:
Աննա. Իմ առաջին համբույրը նման էր երազի:
Մովսես. Իմ առաջին համբույրը նման էր իմ երկրորդ համբույրին:):
Աննա. Երբ սիրում ես, պետք է զիջես:
Մովսես. Երբ սիրում ես, պետք է պայքարես:
Աննա. Սիրո տոնը նշելու վայրը կարեւոր չէ, կարեւորը միասին լինելն է:
Մովսես. Սիրո տոնը նշելու լավագույն վայրը տիեզերքն է:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աստղիկ Միրաքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: