×


Աննա Բաբայանը դուստր կպարգեւի իսպանացի ամուսնուն

Հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի Աննա Բաբայանի եւ Անտոնիո Մենենդեզի ընտանիքում սպասվող համալրման մասին պատմել ենք ամռանը, իսկ ահա օրեր զույգը պարզել է ապագա երեխայի սեռը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ իսպանացի ամուսնուն դուստր կպարգեւի:

Աննա Բաբայանն` ամուսնու հետ


“Ավելի վաղ կատարված ուլտրաձայնային ստուգման ժամանակ մոտավոր ասել էին, որ հավանաբար աղջիկ կունենամ: Իսպանիայում երեխայի սեռը միայն 5-րդ ամսում են ճշգրիտ ասում: Առաջ շատ էի երազում աղջիկ ունենալ, բայց հղիության ընթացքում արդեն մեզ համար կարեւորը երեխայի առողջն լինելն էր”,-ասել է ապագա մայրիկը` հավելելով, որ դուստրը լույս աշխարհ կգա փետրվարի վերջին:

Անվան ընտրության հարցում ամուսինները տարակարծություններ չեն ունեցել. փոքրիկը կկրի մորական տատիկի անունը. Աննան միշտ երազել է դստերը Մարինա անվանակոչել:

Աննա Բաբայանը


Ապագա ծնողներն արդեն սկսել են աղջնակի համար գնումներ կատարել.“Որոշ բաներ գնել ենք նույնիսկ սեռը չիմանալով՝ ավելի չեզոք գույների մեջ: Ընկերներ եւ բարեկամներ ունեմ, ովքեր նվերներ են արել: Սեռը պարզելուց հետո արդեն ավելի աղջկական շորիկներ ենք ընտրել: Շատ տարբեր զգացողություններ ունեմ, նաեւ անհանգստություն, որ ամեն ինչ լավ անցնի: Անսահման պատասխանատվություն եմ զգում իմ եւ երեխայի հանդեպ”:

Աննային եւ բոլոր ապագա մայրիկներին մաղթում ենք թեթեւ հղիություն եւ ծննդաբերություն:): 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`  Աննա Բաբայանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW