BRAVO.am-ը տեղեկացրել է, որ օրերս Լոնդոնում ձերբակալվել էր էստոնահայ քաղաքական գործիչ, “The Baltic Times” թերթի քաղաքական մեկնաբան Աննա-Մարիա Գալոյանը, որին մեղավոր են ճանաչել “Էստոնիայի եվրոպական շարժում” կազմակերպության միջոցները ոչ նպատակային վատնելու համար:
Աննա-Մարիա Գալոյանը
Եվ այսպես, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Աննա-Մարիայի գործով դատական լսում է տեղի ունեցել, որտեղ որոշում է կայացվել, որ Գալոյանը կարող է ազատ արձակվել գրավի դիմաց: Սկանդալային էստոնահայուհին այսօր ազատության մեջ է 2300 եվրոյի դիմաց, որը կարելի էր հանձնել մեկ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Աննա-Մարիան մեղավոր է ճանաչվել մոտ 60 հազար եվրո յուրացնելու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու համար: Քանի որ կին գործիչը խուսափել է փետրվարի 7-ից սկսած հինգ ամիս բանտում պատիժը կրելուց եւ մեկնել է Էստոնիայից, այս երկրի արդարադատության նախարարությունը Գալոյանին ձերբակալելու միջազգային օրդեր էր ներկայացրել:
Այժմ քննարկվում է Աննա-Մարիա Գալոյանին Էստոնիային հանձնելու հարցը: Թե ինչքա՞ն ժամանակ կպահանջվի բրիտանական կողմից` որոշում կայացնելու համար, հայտնի չէ: Ինքը` Գալոյանը, կարծես հարմարվել է այն մտքին, որ երկար ժամանակով է Լոնդոնում: Նա ապրում է հեղինակավոր թաղամասում եւ նոր աշխատանքի մասին է մտածում: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, էստոնահայուհին նշել է` բրիտանական պառլամենտում իրեն արդեն տեղ են առաջարկել:
Աննա-Մարիա Գալոյանը
Հ.Գ. Աննա-Մարիա Գալոյանը կրթությամբ քաղաքագետ է, Բարեփոխումների կուսակցության անդամ է եղել, 2010 թվականին մերկացել է էստոնական PlayBoy-ի համար:
BRAVO.am
Աղբյուրը` rus.delfi.ee
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: